Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.12.2009

Հենրիխ Մխիթարյանը` 2009 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի 18-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխության մանրամասների մասին մենք կտեղեկացնենք մի փոքր ուշ, իսկ այժմ ներկայացնում ենք 2009 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Տարվա լավագույն ‎ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ:
2009 թվականի տարվա լավագույն ‎ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Գանձասար», «Միկա», «Բանանց», «Ուլիս», «Շիրակ», «Կիլիկիա» և «Արարատ» ակումբների նախագահները, այդ ակումբների թիմերի գլխավոր մարզիչները և թիմերի ավագները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի անդամները, Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները եւ տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները:
Հարցումն անցկացվել է հետեւյալ սկզբունքով. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սահմանվել էր 10 հոգուց բաղկացած ցուցակ, որից յուրաքանչյուր Գործկոմի անդամ, ակումբի նախագահ, թիմի մարզիչ և թիմի ավագ պետք է ներկայացնեին 3 լավագույն ‎ֆուտբոլիստի թեկնածություն` ըստ հերթականության` զրկված լինելով սեփական ակումբի թիմը ներկայացնող ‎ֆուտբոլիստի թեկնածությունը տալու իրավունքից:
Հարցման արդյունքներն ամփոփվել են 5-3-1 սկզբունքով: Առաջին տեղի ձայները բազմապատկվել են 5-ով, երկրորդ տեղի ձայները` 3-ով, երրորդ տեղի ձայները` 1-ով:
Այսպիսով, 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ», «Մետալուրգ» Դ.), ով վաստակել է 355 միավոր, երկրորդ տեղում է Հրայր Մկոյանը («Ուլիս»)` 138 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»)` 108 միավոր:

Քվեարկության արդյունքները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel