Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.12.2009

Կարեն Միքայելյանը` 2008-2009թթ. Հայաստանի ֆուտզալի լավագույն ֆուտբոլիստ

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի 18-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն, որի ընթացքում ամփոփվեցին նաև Հայաստանի ֆուտզալի 2008-2009թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ մրցույթի արդյունքները:
2008-2009 թթ. մրցաշրջանի ֆուտզալի լավագույն ‎ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Հրազդան», «Եվրոպա», «Թալ Գրիգ», «Էրեբունի» և «Գյումրի» ակումբների նախագահները և գլխավոր մարզիչները, Հայաստանի ֆուտզալի 2008-2009թթ. առաջնության հանդիպումները սպասարկած մրցավարները եւ տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները:
Հարցումն անցկացվել է հետեւյալ սկզբունքով. յուրաքանչյուր ակումբի նախագահ և թիմի մարզիչ պետք է ներկայացնեին 3 լավագույն ‎ֆուտբոլիստի թեկնածություն` ըստ հերթականության` զրկված լինելով սեփական ակումբի թիմը ներկայացնող ‎ֆուտբոլիստի թեկնածությունը տալու իրավունքից:
Հարցման արդյունքներն ամփոփվել են 5-3-1 սկզբունքով: Առաջին տեղի ձայները բազմապատկվել են 5-ով, երկրորդ տեղի ձայները` 3-ով, երրորդ տեղի ձայները` 1-ով:
Այսպիսով, 2008-2009թթ. մրցաշրջանի ֆուտզալի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կարեն Միքայելյանը («Պոլիտեխնիկ»), ով վաստակել է 75 միավոր, երկրորդ տեղում է Արմեն Գյուլամբարյանը («Էրեբունի»)` 65 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գրիգոր Կապուկրանյանը («Թալ Գրիգ»)` 54 միավոր:

Քվեարկության արդյունքները կարող եք տեսնել այստեղ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel