Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.02.2010

ԵՎՐՈ-2012. B խումբ - Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Անդորրա

Փետրվարի 7-ին` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը:
51 երկրների հավաքականներ բաշխվել էին 6 զամբյուղում: Հայաստանի հավաքականը ընդգրկված էր նախավերջին` 5-րդ զամբյուղում Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի, Ղազախստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:
Վիճակահանությունն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ում օգնում էին Օլեգ Բլոխինը և Անդրեյ Շևչենկոն` Ուկրաինայի կողմից, Գժեգոժ Լյատոն և Անդժեյ Շարմախը`Լեհաստանի:
Արդյունքում` Հայաստանի հավաքականը հայտնվեց B խմբում, որտեղ կհանդիպի Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի ազգային ընտրանիների հետ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր կնվաճեն խմբում առաջին տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև լավագույն երկրորդ տեղ զբաղեցրած թիմը: Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած ութ թիմերը փլեյ-օֆֆ մրցակարգով կխաղարկեն ևս չորս ուղեգիր:
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը կմեկնարկի 2010թ. սեպտեմբերի 4-ին և կավարտվի 2011թ. նոյեմբերի 15-ին:

  

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel