Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.02.2010

ՀՖՖ-ում մեկնարկեց մարզչական “A” արտոնագրի դասընթացը

2010 թվականի փետրվարի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում մեկնարկեց մարզչական “A” արտոնագրի դասընթացը ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության “JIRA” ծրագրի շրջանակներում: ՀՖՖ-ն արդեն երկրորդ անգամ է անցկացնում նմանատիպ դասընթաց: 2010 թվականի դասընթացը ղեկավարում է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Ֆլեմինգ Սերիցլևը: Փետրվարի 6-ին և 7-ին տեղի ունեցավ դասընթացի ներածական մասը: Իսկ ընդհանուր առմամբ այն նախատեսվում է ավարտել 2010 դեկտեմբերին, որն իր մեջ ներառում է բազմաթիվ տեսական և գործնական դասախոսություններ, սեմինար պարապմունքներ, ուսուցողական ճամփորդություն, ինչի նպատակն է հետևել եվրոպական բարձրակարգ ակումբներից մեկի կամ երկուսի պարապմունքերին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն ակումբների արտոնագրման նոր կանոնակարգի` 2011 թվականի մրցաշրջանից ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներից և նրանց առաջին օգնականներից պահանջվելու է միմիայն մարզչական “A” արտոնագրի որակավորում, ներկա մարզչական դասընթացում հիմնականում ընդգրկվել են վերոնշյալ պաշտոնների ներկայացուցիչներ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով: Մասնավորապես ՀՖՖ մարզչական “A” արտոնագրի դասընթացին մասնակցում են հետևյալ անձինք`

• Սևադա Արզումանյան Ուլիս ՖԱ
• Արթուր Ասոյան Ուլիս ՖԱ
• Ռաֆայել Նազարյան Փյունիկ ՖԱ
• Վարազդատ Ավետիսյան Փյունիկ ՖԱ
• Պատրիկ Պապյան Փյունիկ ՖԱ
• Վարդան Բիչախչյան Շիրակ ՖԱ
• Աշոտ Բարսեղյան Բանանց ՖԱ
• Վահե Յաղմուրյան Բանանց ՖԱ
• Տիգրան Եսայան Արարատ ՖԱ
• Սլավա Գաբրիելյան Գանձասար ՖԱ
• Արտաշես Ադամյան Միկա ՖԱ
• Մամիկոն Ղարիբջանյան Միկա ՖԱ

Վերոնշյալ մասնակիցներից բացի` դասընթացին ազատ ունկընդրի կարգավիճակով մասնակցում են նաև ՀՖՖ մարզչական հրահանգիչները, որոնք արդեն իսկ ստացել են “A” արտոնագիր ՀՖՖ-ի կողմից կազմակերպված նախորդ դասընթացի ժամանակ: Այս դասընթացի ընթացքում նրանք կատարելու են նաև ՀՖՖ մարզչական հրահանգիչների իրենց պարտականությունները` տարվա ամբողջ ընթացքում վերահսկելով մարզիչներին թե տեսական և թե գործնական պարապմունքների ժամանակ:
Դասընթացի բովանդակությանը և ընթացքին ծանոթանալու, դասախոսություն կարդալու, ինչպես նաև գնահատական տալու նպատակով այդ օրերին Երևանում էր գտնվում ՈՒԵՖԱ-ի “JIRA” ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Ռութեմյոլլերը (նախկինում նաև ՖԱ Քյոլնի գլխավոր մարզիչ), ով իր այցի ավարտին գերազանց գնահատական տվեց կատարված աշխատանքների համար:
Փետրվարի 6-ի դասընթացի ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ արգենտինացի ֆիզիկական պատրաստականության մարզիչ Ռոդրիգո Ռոլդանը, ով իր օգնականների հետ միասին անրադարձավ ֆիզիկական պատրաստականության թե տեսական հիմնարար կետերին, թե գործնական վարժություններին:
ՀՖՖ մարզչական “A” արտոնագրի դասընթացի հաջորդ օր նախատեսված է 2010 թվականի մարտի 5-ը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel