Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.02.2010

Հայտնի դարձան մինչև 19 և 17 տարեկանների հավաքականների Եվրոպայի առաջնությունների մրցավարական անձնակազմերը

Հայտնի դարձան մինչև 19 և 17 տարեկանների հավաքականների Եվրոպայի առաջնությունների էլիտ ռաունդների մրցաշարերի մրցավարական անձնակազմերը: Հայաստանը այս մրցաշարերում ներկայացնելու են`

Սուրեն Բալիյանը և Արթուր Մուրադյանը կսպասարկեն մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի Շվեյցարիայում մարտի 24-ից 31-ը Շվեյցարիայի, Հունգարիայի, Գերմանիայի և Սերբիայի հավաքականների մասնակցությամբ:

Վահան Մինասյանը և Արման Ղուշչյանը կսպասարկեն մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի 2-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի Հունգարիայում մայիսի 2-ից 9-ը Հունգարիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի և Հունաստանի հավաքականների մասնակցությամբ:

Հայտնի դարձան նաև կանանց մինչև 19 և 17 տարեկանների Եվրոպայի հավաքականների առաջնությունների երկրորդ որակավորման փուլերի մրցաշարերի մրցավարական անձնակազմերը: Հայաստանը այս մրցաշարերում ներկայացնելու են`

Քնարիկ Գրիգորյանը և Լիանա Մելիքսեթյանը կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ որակավորման փուլի 5-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի Հոլանդիայում մարտի 26-ից ապրիլի 4-ը Հոլանդիայի, Դանիայի, Շոտլանդիայի և Ֆինլանդիայի հավաքականների մասնակցությամբ:

Նելլի Ստեփանյանը և Հասմիկ Ղարիբյանը կսպասարկեն կանանց մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ որակավորման փուլի 2-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի Իսպանիայում ապրիլի 4-ից 16-ը Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Դանիայի հավաքականների մասնակցությամբ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel