Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.02.2010

Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանը կարողացավ ինձ ապացուցել, որ լուրջ մարզիչ է»

Փետրվարի 26-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում պաշտոնապես ներակայացվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Ներկայացնում ենք մամուլի ասուլիսի համառոտ բովանդակությունը`

Վարդան Մինասյանին` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին


«Իմ և ՀՖՖ գործկոմի կողմից որոշում է կայացվել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Վարդան Մինասյանին։ Վարդան Մինասյանին բոլորը լավ են ճանաչում և կարծում եմ նրան ներկայացնելու կարիք չկա»:

Նշանակման դրդապատճառները


«ՀՖՖ–ն երբեք չի հայտարարել, թե ֆինանսական խնդիրներ ունի։ Մինասյանի նշանակումը ֆինանսական խնդիրների հետ կապված չէ։ Բազմաթիվ քննարկումներից հետո` մասնագետների, լրագրողների ու ֆուտբոլասերների հետ մենք եկել ենք այդ եզրակացությանը։ Ինձ առաջին անգամ նման խորհուրդ տվել է Էդուարդ Մարկարովը հոկտեմբեր ամսին։ Նախագահի պաշտոնում իմ 8 տարվա գործունեության ընթացքում ես ասել եմ, որ Հայաստանում չկա մարզիչ, ով կկարողանա գլխավորել Հայաստանի հավաքականը։ Բայց այժմ հայտնվել է մասնագետ, որ դա կարող է անել։ Վարդան Մինասյանը կարողացավ ինձ ապացուցել, որ լուրջ մարզիչ է»։
«Բնականաբար, եթե Վարդան Մինասյանը ունենա հաջողություններ, ապա երկար ժամանակով կաշխատի։ Նրա պայմանագիրը մինչև ընտրական փուլի ավարտն է։ Տա Աստված, որ նա երկար աշխատի»,- ավելացրեց ՀՖՖ նախագահը։

Ընտրական փուլի խնդիրների մասին

«Բոլորդ գիտեք, որ ես մաքսիմալիստ եմ, և ես երբեք խնդիր չեմ դրել, որ մրցաշարային աղյուսակի վերջնամասից քարշ գանք։ Թուլյլ կամ անհաղթահարելի խումբ չկա։ Բոլոր հավաքականներն էլ ուժեղ են։ Ուղղակի մենք պետք է մտածենք մեր ֆուտբոլը կարգի բերելու, մեր ֆուտբոլիստներին տրամադրելու մասին։ Կայունություն է պետք է։ Վարդան Մինասյանի հետ ես վաղուց եմ ծանոթ և նրան պետք չի, որ ես բառերով խնդիր դնեմ։ Նա լավ տեղյակ է, թե ինչ եմ ես պահանջում:
Գիտեմ եմ, որ աընդհատ ասում են, թե թույլ խումբ ենք ընկել։ Ո՞րն է այս խմբում թույլ հավաքական. Սլովակիա՞ն, Իռլանդիա՞ն, Ռուսաստա՞նը թե Մակեդոնիան։ Կարևոր է հասկանալ, որ մեր հավաքականն էլ թույլ չէ, և ես հավատում եմ մեր հավաքականին»։

«Բացակաների» մասին

«Քարամյանները կապի դուրս չեն գալիս ֆեդերացիայի հետ։ Ես դեռ հույս ունեմ, որ նրանք կմտափոխվեն և կգան։ Եթե Քարամյաններն այս հավաքին չեկան, ապա կարող են մոռանալ Հայաստանի հավաքականը։ Ինչու՞ հատկապես Քարամյանները։ Եթե նախկինում մենք խնդիր ունեինք միայն նրանց հետ, ովքեր երբ ցանկանում էին չէին գալիս, ապա այժմ այդ վիրուսը տարածվել է։ Այս պահին ֆուտբոլիստներ կան, ովքեր հնարավոր է չմասնակցեն մարտի 3–ին կայանալիք Բելառուսի հետ խաղին: Կարող եմ թվարկել. Գևորգ Կասպարով, Արթուր Եդիգարյան, Ռոբերտ Արզումանյան։ Այսօր ֆեդերացիան զբաղված է նրանց համոզելով։
Մասնավորապես, Ռոբերտ Արզումանյանը ընդամենը հարցրել է, թե արդյո՞ք կարող է չմասնակցել առաջիկա խաղին, Արթուր Եդիգարյանը գրավոր դիմել է ՀՖՖ–ին և նշել է, որ ցանկանում է հանդես գալ հավաքականում, բայց ակումբի նախագահը վերցրել է անձնագիրը և չի տալիս։
Հրաժարվում են միայն Գևորգ Կասպարովը և Քարամյանները։ Կասպարովը ասում է, որ գլխի վնասվածք է ստացել և ինքնաթիռ չի կարող նստել։
Ինչ վերաբերվում է Հենրիխ Մխիթարյանին. ես թույլատրել եմ, որ չգա։ Ես եմ պատասխանատու։ Հենրիխ Մխիթարյանը կարևոր խաղ ունի, նա խնդրել է, ես էլ թույլ եմ տվել
Ազգային հավաքականում պետք է նվիրված հանդես գան, իսկ համոզելով հնարավոր չէ խաղացողին բերել հավաքական։ Ռոման Բերեզովսկուն ցանկանում էր հեռանալ ֆուտբոլից, խնդրեցինք, որ չթողնի ֆուտբոլը հանուն հավաքականի, և նա մնաց։ Իսկ Քարամյան եղբայրները չգիտես ինչու այլ կերպ են վարվում։ Նրանք ինձ խոսք էին տվել, որ նման դեպքեր չի լինի»։

ՀՖՖ նախագահը կոչ արեց համախմբվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ. «Վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնում հայ մարզիչ է նշանակվել: Կցանկանայի, որ բոլորս միասին օգնենք հավաքականին, նպաստենք նրա հաջող ելույթներին»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel