Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.03.2010

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Բելառուսի հետ մրցավեճին

Մարտի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Թուրքիա, որտեղ մարտի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Հայաստանի պատվիրակությունը հանգրվանել է Բելեկ քաղաքի "Պապիլյոն Աիշա" հյուրանոցում: Ազգային ընտրանին անցկացրել է մեկ մարզում հյուրանոցին պատկանող մարզադաշտում: Մոտ մեկ ժամ ընթացած մարզման ժամանակ շեշտը դրվել է երկկողմանի խաղում կոմբինացիոն խաղի կառուցման վրա: Մարզմանը մասնակցեցին բոլոր 22 ֆուտբոլիստները, այդ թվում արդեն Անթալիայում հավաքականին միացած Ռոման Բերեզովսկին, Եղիա Յավրույանը, Ռոբերտ Արզումանյանը, Արտավազդ և Արման Քարամյանները:
Մարտի 3-ին ՀՖՖ պաշտոնական կայքում պլանավորվում է հանդիպման հեռարձակումը on-line տարբերակով: Հիշեցնենք, որ հանդիպումը կսկսվի ժամը 17:30-ին:  

                

 

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel