Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.03.2010

ԲԵԼԱՌՈՒՍ-ՀԱՅԱՍՏԱՆ 3:1

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Մարտի 3-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ: Անթալիա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց բելառուսների հաղթանակով 3:1 հաշվով: Ինչպես նշեց հանդիպումից հետո Վարդան Մինասյանը «Այս հանդիպումը շատ կարևոր էր ինձ համար և հնարավորություն էր ստեղծվել տեսնել տղաներին գործի մեջ և ընտրել այն կազմը, որի հետ ես կաշխատեմ հետագայում»:
Ինչ վերաբերվում է դաշտում ծավալված իրադարձություններին, ապա հավասար պայքարում ընթացած հանդիպման տարբեր խաղային ժամանակահատվածներում կողմերը տիրում էին նախաձեռնությանը և, արդյունքում, փաստացի դաշտի տերերը ավելի դիպուկ գտնվեցին գրոհների եզրափակիչ մասում: Հաշիվը հավասարեցնելուց հետո, մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց օգտվել բելառուսների թիմում տիրող խուճապից, թեև հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություններ եղան:

ԲԵԼԱՌՈՒՍ-ՀԱՅԱՍՏԱՆ 3:1 (0:0)
Անթալիա, 3 մարտի 2010թ., «Աթաթուրք» մարզադաշտ:
Գոլերը` Սոսնովսկի, 58 (1:0), Պաչաջյան, 59 (1:1), Ա. Գլեբ, 73 (2:1), Ռոդիոնով, 84 (3:1):
ԲԵԼԱՌՈՒՍ` Սերգեյ Վերեմկո, Տիմոֆեյ Կալաչյով, Յան Տիգորև, Իգոր Շուտով, Ալեքսանդր Յուրևիչ, Դմիտրի Լենցևիչ, Սերգեյ Կիսլյակ, Սերգեյ Կոռնիլենկո (Վիտալի Ռոդիոնով, 56), Սերգեյ Սոսնովսկի, Ալեքսանդր Գլեբ, Սերգեյ Կրիվեց:
ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Ալեքսանդր Թադևոսյան, Սարգիս Հովսեփյան, Աղվան Մկրտչյան, Կառլեն Մկրտչյան (Արթուր Եդիգարյան, 46), Արարատ Առաքելյան (Արտակ Ալեքսանյան, 46), Լևոն Պաչաջյան, Արտավազդ Քարամյան (Սամվել Մելքոնյան, 46), Մարկոս Պիզելի (Արթուր Ոսկանյան, 71), Էդգար Մանուչարյան:
Զգուշացումներ` Կալաչյով (36), Մելքոնյան (62), Կիսլյուկ (71), Կովել (90):
Մրցավար` Աուդրյուս Ժուտա (Լիտվա):

        

Հանդիպումն ավարտվեց: Բելառուսի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով:

90-րդ րոպե` Հանդիպման հիմնական ժամանակին ավելացվել է մեկ րոպե

90-րդ րոպե` զգուշացվեց Կովելը

87-րդ րոպե` Արման Քարամյանը փոխարինեց Պաչաջյանին

86-րդ րոպե` Փոփոխություն Բելառուսի հավաքականի կազմում

84-րոպե ԳՈԼ` Ռոդիոնով

Գլեբը կենտրոնով հիանալի փոխանցում կատարեց Ռոդիոնովի վրա, վերջինս ներխուժեց տուգանային հրապարակ և երրորդ անգամ գրավեց մեր թիմի դարպասը

83-րդ րոպե` Վ. Գլեբը վրիպեց նպաստավոր դիրքից

79-րոպե` Ոսկանյանը թույլ հարվածեց նպաստավոր դիրքից

78-րոպե` Յավրույանը փոխարինեց Մանուչարյանին

77-րոպե` Մանուչարյանը լավ իրավրեց տուգանային հարվածը, դարպասապահը որսաց գնդակը

73-րոպե` ԳՈԼ` Ալեքսանդր Գլեբ

Մելքոնյանի սխալից հետո, գնդակը հայտնվեց Գլեբի մոտ, ով դիպուկ հարվածեց մոտ  12 մետրից

72-րդ Կալաչյովը հարվածեց դարպասին, Բերեզովսկին վերցրեց գնդակը

71-րդ րոպե` Ոսկանյանը փոխարինեց Մարկոսին

71-րդ րոպե` Զգուշացվեց Կիսլյուկը

65-րոպե` Պուտիլոն սուր անկյան տակ դուրս եկավ մեր դարպասի մոտ, Բերեզովսկին տեղում էր

62-րոպե` Զգուշացվեց Սամվել Մելքոնյանը

61-րդ րոպե` Պաշտպանի լավ խաղի շնորհիվ Մելքոնյանը չկարողացավ դուրս գալ մեն մենակ դարպասապահի դեմ

59-րդ րոպե` ԳՈԼ` 1:1 Պաչաջյան

Մելքոնյանի հարվածից հետո, դարպասապահը հետ մղեց գնդակը Պաչաջյանի վրա և Լևոնը հավասարեցրեց հաշիվը

58-րոպե` ԳՈԼ 1:0 Սոսնովսկի

57-րդ րոպե` Բելառուսները շեղ են հարվածում իրացնելով տուգանային հարվածը

56-րդ րոպե` Կոռնիլենկոյին փոխարինեց Ռոդիոնովը, Մարտինովիչը փոխարինեց Պուտիլոյին

53-րոպե` Մանուչարյանը շեղ հարվածեց նոտ 30 մետրից

51-րոպե` Պաչաջյանը շեղ հարվածեց աջ եզրայինի գոտուց

46-րդ րոպե` Մելքոնյանը, Եդիգարյանը, Ալեքսանյանը փոխարինեցին Քարամյանին, Կ. Մկրտչյանին ու Առաքելյանին

Բելառուսները կատարեցին երկու փոփոխություն

Մեկնարկեց երկրորդ խաղակեսը

45-րդ րոպե` զգուշացվեց Աղվան Մկրտչյանը

43-րոպե` Բերեզովսկին կրկին իր բարձրության վրա է

36-րոպե` զգուշացվեց Տիմոֆեյ Կալաչյովը

Թիմերի կազմերը

ԲԵԼԱՌՈՒՍ` Սերգեյ Վերեմկո, Տիմոֆեյ Կալաչյով, Յան Տիգորև, Իգոր Շիտով, Ալեքսանդր Յուրևիչ, Դմիտրի Լենցևիչ, Սերգեյ Կիսլյակ, Սերգեյ Կոռնիկլենկո, Սերգեյ Սոսնովսկի, Ալեքսանդր Գլեբ,. ՍԵրգեյ Կրիվեց

ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Ալեքսանդր Թադևոսյան, Սարգիս Հովսեփյան, Աղվան Մկրտչյան, Կառլեն Մկրտչյան, Արարատ Առաքելյան, Լևոն Պաչաջյան, Արտավազդ Քարամյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel