Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.03.2010

ԵՎՐՈ-2011. ԻՌԼԱՆԴԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ 1:2

Հայաստանի երիտասարդական հավաքականը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ տպավորիչ հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ մեր ընտրանու: Դաշտի տերերի գլխավոր մարզիչ Դոն Գիվենսը վեց փոփոխություն էր կատարել երևանյան հանդիպմանը համեմատ, որում իռլանդացիները պարտություն էին կրել 1:4 հաշվով: Ունենալով խաղային առավելություն և գրոհելով ողջ հանդիպման ընթացքում, իռլանդացիները չկարողացան վնասազերծել Հայաստանի հավաքականի հակագրոհները: 34-րդ րոպեին Լևոն Հայրապետյանը ներխուժեց տուգանային հրապարակ և, գտնվելով սուր անկյան տակ, դիպուկ հարվածով գրավեց Ռեդմոնդի դարպասը: Վեց րոպե անց Գևորգ Ղազարյանը վարպետորեն իրացրեց տուգանային հարվածը:
Ընդմիջումից հետո իռլանդացիները շարունակեցին ակտիվ գրոհել: Ծավալվեց կոշտ պայքար, որի արդյունքում 78-րդ րոպեին երկրորդ զգուշացումը ստացավ և դաշտից հեռացավ Մասիս Ոսկանյանը: Երկու րոպե անց Իռլանդիայի հավաքականի նորեկ Իան Դեյլիին հաջողվեց գրավել Էդվարդ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: Խաղի վերջնամասում դաշտի տերերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն վճռական հարվածին գործը չհասավ և Հայաստանի երիտասարդական հավաքականը տոնեց իր երկրորդ հաղթանակը ընտրական մրցաշարում:

ԻՌԼԱՆԴԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 1:2 (0:2)
Դուբլին, 3 մարտի 2010թ., «Թալագտ» մարզադաշտ:
Գոլերը` Հայրապետյան, 34 (0:1), Ղազարյան, 40 (0:2), Դեյլի, 80 (1:2):
ԻՌԼԱՆԴԻԱ` Շեյն Ռեդմոնդ, Շեյմուս Քոլմեն, Կալում Մորիս, Դարեն Դենեհի, Կիան Հաֆտոն, Կոնոր Կլիֆորդ, Օուեն Գարվան, Դևիդ Մեյլեր (Իան Դեյլի, 46), Ալան Ջաջ, Կիլիան Շերիդան, Շոն Սքենել (Թերի Դիքսոն, 62):
ՀԱՅԱՍՏԱՆ` Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Յուսպաշյան, Արտաշես Առաքելյան, Լևոն Հայրապետյան, Գևորգ Ղազարյան, Դավիթ Մանոյան (Միհրան Մանասյան, 90+3), Մասիս Ոսկանյան, Էդգար Մալաքյան (Հիրաչ Յագան, 70), Արտակ Դաշյան, Հովհաննես Գոհարյան:
Զգուշացումներ` Գոհարյան (30), Դենեհի (30), Ոսկանյան (51), Շերիդան (57), Հաֆտոն (72), Ոսկանյան (78):
Հեռացում` Ոսկանյան (78):
Մրցավար` Ներյուս Դունաուսկաս (Լիտվա):

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel