Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.03.2010

Մարզչական “A” արտոնագրի դասընթացը շարունակվում է

Մարտի 5-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում անցկացվեց մարզչական ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության “JIRA” ծրագրի շրջանակներում «A» արտոնագրի դասընթացի երկրորդ օրը: Դասընթացի ղեկավար, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Ֆլեմինգ Սերիցլևը տեսական պարապմունք անցկացրեց, անրադարձավ երկու թեմայի` «Ֆուտբոլ խաղաոճ» և «Խաղային վերլուծություն»:
Հիշեցնենք նաև, որ ներքոնշյալ մասնակիցներից բացի` դասընթացին ազատ ունկընդրի կարգավիճակով մասնակցում են նաև ՀՖՖ մարզչական հրահանգիչները, որոնք արդեն իսկ ստացել են «A» արտոնագիր ՀՖՖ-ի կողմից կազմակերպված նախորդ դասընթացի ժամանակ: Այս դասընթացի ընթացքում նրանք կատարում են նաև ՀՖՖ մարզչական հրահանգիչների իրենց պարտականությունները` տարվա ամբողջ ընթացքում վերահսկելով մարզիչներին թե տեսական և թե գործնական պարապմունքների ժամանակ:
Մարտի 6-ին դասընթացի մասնակիցները մեկնելու են Դոնեցկ, որտեղ «Շախտյոր» և «Մետալուրգ» ակումբներում կհետևեն և կուսումնասիրեն վերը նշված ակումների բոլոր տարիքային խմբերի թիմերի մարզումները, ինչպես նաև կայցելեն Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնության «Մետալուրգ» - «Շախտյոր» հանդիպումը:

«A» արտոնագրի դասընթացի մասնակիցների կազմը`

• Սևադա Արզումանյան Ուլիս ՖԱ
• Արթուր Ասոյան Ուլիս ՖԱ
• Ռաֆայել Նազարյան Փյունիկ ՖԱ
• Վարազդատ Ավետիսյան Փյունիկ ՖԱ
• Պատրիկ Պապյան Փյունիկ ՖԱ
• Վարդան Բիչախչյան Շիրակ ՖԱ
• Աշոտ Բարսեղյան Բանանց ՖԱ
• Վահե Յաղմուրյան Բանանց ՖԱ
• Տիգրան Եսայան Արարատ ՖԱ
• Սլավա Գաբրիելյան Գանձասար ՖԱ
• Արտաշես Ադամյան Միկա ՖԱ
• Մամիկոն Ղարիբջանյան Միկա ՖԱ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel