Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.03.2010

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների այցը Հայաստան

Մարտի 22-24-ը Հայաստան էին այցելել ՖԻՖԱ-ի «Goal» ծրագրի համակարգող Եվա Պասկեն և ՖԻՖԱ-ի արհեստական խոտածածկերի հարցով խորհրդատու Էրիկ Հարիսոնը: Այցի նպատակն էր հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում ՖԻՖԱ «Goal» ծրագրի շրջանակներում կառուցված արհեսատական խոտածածկով դաշտի հետազոտումն ու ուսումնասիրությունը: Այցի շրջանակներում ՀՖՖ շտաբ-բնկարանում տեղի ունեցավ նաև սեմինար, նվիրված արհեստական խոտածածկով դաշտերի կառուցմանը, շահագործմանը և խնամքին: Սեմինարին մասնակցում էին ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների և ՖԱ «Արարատի» ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում առկա խոտածածկերի պատասխանատուները: Սեմինարը նպատակ էր հետապնդում մասնակիցներին ծանոթացնել արհեստական խոտածածկ հասկացությանը, առավելություններին և թերություններին, ինչպես նաև հետագայում Հայաստանում արհեստական խոտածածկերի առավել լայն կիրառմանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel