Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.03.2010

2011թ. Կանանց Աշխարհի գավաթ. Սլովենիա - Հայաստան 1:0

Մարտի 27-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը հանդիպեց Սլովենիայի ազգային ընտրանիի հետ` 2011թ. կանանց Աշխրահի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Վելենյե քաղաքում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց սլովենուհիների հաղթանակով` 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Անյա Միլենկովիչը, ով գրավեց մեր թիմի դարպասը 56-րդ րոպեին:
Հայաստանի կանանց ազգային հավաքականը կրեց 6-րդ պարտությունը և շարունակում է զբաղեցնել վերջին տեղը մրցաշարային աղյուսակում:
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մարտի 31-ին Պորտուգալիայի հավաքականի հետ:

ՍԼՈՎԵՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 1:0 (0:0)
27.03.10 Վելենյե, «Օբ Յեզերու» մարզադաշտ:
Գոլը`
Անյա Միլենկովիչ, 56
Մրցավար` Մոնիկա Մուլարչիկ (Լեհաստան)

ՍԼՈՎԵՆԻԱ` Լուչիա Մորի, Կսենիա Պովհ, Ադրիանա Բոգոլին, Յանա Հորվատ, Ուրսկա Ժգանեց (Ալիյա Կրզնարիչ, 55), Մատեյա Զվեր, Ֆատա Սալկունիչ (Անյա Լևաչիչ, 75), Սնեժանա Մալեշևիչ, Անյա Միլնեկովիչ, Տանյա Վրաբել (Կատյա Նեժմա, 85), Տյաշա Տիբո:

ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Մարինե Կարապետյան, Հասմիկ Երեմյան, Անի Ղուկասյան, Լիլիթ Կարապետյան (Սոնա Շահինյան, 46), Մարիամ Ստեփանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզատյան, Քրիստինե Ալեքսանյան, Գայանե Կոստանյան, Էլեոնորա Դավթյան (Քրիստինե Հակոբյան, 70):

Զգուշացում` Մարիամ Ստեփանյան, 64

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel