Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.04.2010

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 99-րդն է

2010 թվականի ապրիլի 28-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 7 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 99-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում տեղի են ունեցել փոփոխություններ: Իսպանիայի հավաքականը նահանջեց երկրորդ տեղ` զիջելով առաջին հորիզոնականը աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանուն, առաջատարների եռյակը եզրափակում է Պորտուգալիան:

1. Բրազիլիա – 1611 (միավոր)
2. Իսպանիա – 1565
3. Պորտուգալիա - 1249
4. Հոլանդիա – 1221
5. Իտալիա – 1184
6. Գերմանիա– 1107
7. Արգենտինա – 1084
8. Անգլիա – 1068
9. Խորվաթիա – 1052
10. Ֆրանսիա – 1044
11. Ռուսաստան – 1003
25. Ուկրաինա – 855
38. Սլովակիա – 742
43. Իռլանդիա - 690

46. Լատվիա – 652
48. Լիտվա – 616
60. Մակեդոնիա - 521
81. Բելառուս – 397
84. Մոլդովա – 392
94. Ուզբեկստան – 354
99. ՀԱՅԱՍՏԱՆ - 311
104. Էստոնիա – 296
110. Ադրբեջան – 257
119. Վրաստան – 217
129. Ղազախստան - 180
135. Տաջիկստան – 157
137. Թուրքմենստան – 153
161. Ղրղզստան – 92
201. Անդորրա - 2

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel