Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.05.2010

Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկում

Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձարգույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները`

Հաշվի առնելով, որ մայիսի 25-ին նախատեսված է Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ`

• Մայիսի 25-ին նշանակված Բարձրագույն խմբի 7-րդ տուրի «Փյունիկ»-«Կիլիկիա» հանդիպումը տեղափոխել հուլիսի 3-ին, սկիզբը ժամը 20:00-ին:

• Հուլիսի 3-ին նշանակված Բարձրագույն խմբի 14-րդ տուրի «Կիլիկիա»-«Փյունիկ» հանդիպումը տեղափոխել մայիսի 5-ին, սկիզբը ժամը 17:00-ին:

• Մայիսի 24-ին նշանակված Բարձրագույն խմբի 7-րդ տուրի «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը տեղափոխել մայիսի 5-ին, սկիզբը ժամը 20:00-ին:

Հաշվի առնելով, որ մայիսի 7-ին և 9-ին նախատեսված է Հայաստանի և Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև երկու ընկերական հանդիպում`

• Մայիսի 5-ին նշանակված Առաջին խմբի 5-րդ տուրի «Փյունիկ-2»-«Արարատ» և մայիսի 6-ին նշանակված Առաջին խմբի 5-րդ տուրի «Բանանց-2»-«Շենգավիթ» հանդիպումները հետաձգվել են:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel