Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.05.2010

Մայիսի 19-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Էստոնիա

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հրապարակեց 18 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն մայիսի 20-ին կայանալիք 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Էստոնիա-Հայաստան ընտրական հանդիպմանը: Հայաստանի պատվիրակությունը Էստոնիա կմեկնի մայիսի 19-ի`վաղ առավոտյան: Թիմը կհանգրվանի Տալլինի «Մերիտոն» հյուրանոցում: Հավաքականը կանցկացնի մեկ մարզում` մայիսի 19-ին «Կադրիորգ» մարզադաշտում, ժամը 20:45-ին:

Ստորև ներկայացնում ենք Էստոնիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակը`

Դարպասապահներ

Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ»
Գևորգ Պրազյան «Արարատ»

Պաշտպաններ

Գագիկ Դաղբաշյան «Բանանց»
Արտաշես Առաքելյան «Կիլիկիա»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Արտակ Անդրիկյան «Ուլիս»

Կիսապաշտպաններ

Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Արտակ Դաշյան «Մետալուրգ» (Ուկրաինա)
Արամ Բարեղամյան «Բանանց»
Զավեն Բադոյան «Իմպուլս»

Հարձակվողներ

Հենրիխ Մխիթարյան «Մետալուրգ» (Ուկրաինա)
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Հիրաչ Յագան «Ստանդարդ» (Բելգիա)
Գևորգ Բադալյան «Բանիկ Մոստ» (Չեխիա)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel