03.06.2010
«Էրեբունին» և «Քախսին» կպայքարեն Գևորգ Զարգարյանի անվան հուշամրցաշարի հաղթողի կոչման համար
Հունիսի 2-ին կայացան Գևորգ Զարգարյանի անվան հուշամրցաշարի երկրորդ խաղային օրվա հանդիպումները: «Էրեբունին» 5:0 հաշվով առավելության հասավ «Եվրոպայի» նկատմամբ, իսկ «Քախսին» հաղթեց «Պոլիտեխնիկին» 16:4 հաշվով:
Երկու խաղային օրերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը`
Խ Հ Ո Պ Գ Մ
1. Էրեբունի 2 2 0 0 20-2 6
2. Քախսի 2 2 0 0 20-5 6
3. Եվրոպա 2 0 0 2 1-9 0
4. Պոլիտեխնիկ 2 0 0 2 6-31 0
Մրցաշարի հաղթողը պարզ կդառնա հունիսի 4-ին: Այդ օրը կհանդիպեն «Էրեբունին» և «Քախսին», իսկ երրորդ տեղի համար կպայքարեն «Պոլիտեխնիկն» ու «Եվրոպան»: