Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.06.2010

ՀՖՖ և «Տոտալֆուտբոլ» ամսագրի ներկայացուցիչները այցելեցին SOS Kinderdorf մանկական գյուղը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Տոտալֆուտբոլ» ամսագիրը համատեղ կազմկերպել և անցկացնում են «Սուպերլիգա» 2010 ֆուտզալի սիրողական մրցաշարը` 16 թիմերի մասնակցությամբ: Այդ մրցաշարից գոյացած հասույթի մի մասը նախատեսված էր հատկացնել բարեգործական նպատակների:
Հունիսի 4-ին SOS Kinderdorf մանկական գյուղը այցելեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը, Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Դավիթ Մանոյանը, Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև «Տոտալֆուտբոլ» ամսագրի ներկայացուցիչները: Այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան մանկական գյուղի տնօրինության և սաների հետ: Հանդիպման վերջում հյուրերը նվիրաբերեցին SOS Kinderdorf մանկական գյուղի սաներին մարզահագուստ, գնդակներ, ամսագրեր:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel