Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.06.2010

«Քոլեջը» հաղթեց «Չորս եղանակ. գարուն» մրցաշարում

Հունիսի 5-ին Վանաձորում կայացավ «Չորս եղանակ. գարուն» անվանումով կանանց ֆուտբոլի մեկօրյա մրցաշարը: ՀՖՖ-ն և Վանաձորի ֆուտբոլի դպրոցը կազմակերպեցին և անցկացրեցին այս մրցաշարը` նպատակ ունենալով նպաստել կանանց ֆուտբոլի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը:
Մասնակից թիմերը բաժանվել էին երկու խմբի և շրջանաձև մրցակարգով որոշեցին խմբերի հաղթողներին, որոնք դուրս եկան մրցաշարի եզրափակիչ: Վճռորոշ խաղում «Բանանցի» և «Քոլեջի» միջև հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի 0:0 հաշվով: 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Քոլեջ» թիմը 4:1 հաշվով:

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի արդյունքները`

Ա խումբ
«Քոլեջ» (Արևտրի և սպասարկման պետական քոլեջ)
ԼՄՍ (Վանաձորի ֆուտբոլի դպրոց)
«Բանանց» (Բանանց ՖԱ)
«Արթիկ» (Արթիկի ֆուտբոլի մ/դ)

Բ խումբ
«Փանիկ» (Փանիկի մ/դ)
«Քանաքեռ-84» (Քանաքեռի N84 մ/դ)
Տաթև-110 (Խ. Աբովյանի N110 մ/դ)
«Հատիս» (Աբովյանի մ/դ)

1-ին մրցափուլ
«Քոլեջ»-«Բանանց» 0:0
ԼՄՍ-«Արթիկ» 1:0
«Տաթև-110»-«Փանիկ» 0:1
«Քանաքեռ-84»-«Հատիս» 0:1

2-րդ մրցափուլ
«Քոլեջ»-ԼՄՍ 2:0
«Բանանց»-«Արթիկ» 3:0
«Փանիկ»-«Քանաքեռ-84» 0:0
«Հատիս»-«Տաթև-110» 0:0

3-րդ մրցափուլ
«Քոլեջ»-«Արթիկ» 1:0
«Բանանց»-ԼՄՍ 3:0
«Փանիկ»-«Հատիս» 1:2
«Տաթև-110»-«Քանաքեռ-84» 0:3

Եզրափակիչ
«Բանանց»-«Քոլեջ» 0:0 11մ 1-4

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel