Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.06.2010

«Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագրի գործունեությունը և հեռանկարները

2009թ. Բաց Զվարճալի ֆուտբոլի դպրոցների արդյունավետ գործունեությունից հետո, նոյեմբեր ամսին ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնում ստեղծվեց աշխատանքային խումբ` բաժնի ղեկավար Մ. Թաշչյանի գլխավորությամբ, որը վերլուծեց անցկացված դպրոցների գործունեությունը և մշակեց ինչպես 2010թ ԲԶՖԴ-ի, այնպես էլ հանրապետությունում մասսայական ֆուտբոլի զարգացման միտումները, նախանշվեցին այն ուղիները և միջոցները, որոնք նպաստելու էին վերը նշված գործընթացի արդյունավետ իրականացմանը:
Այս ծրագրերի իրականացման փուլերից մեկը ս.թ. մայիսի 4-6-ը Թբիլիսի քաղաքում կայացած ԲԶՖԴ-ի կազմակերպման և անցկացմանը վերաբերող քննարկումներն էին: Այս համաժողովին մեր հանրապետությունից մասնակցում էիմ Մ. Թաշչյանը և Ս. Հակոբյանը:
Հայաստանի պատվիրակության կողմից կատարված առաջարկություններն ու կառուցողական մոտեցումները դրական արձագանքի արժանացան մասնակից 5 պետություններ ներկայացնող մասնակիցների կողմից, հատկապես պարապմունքներում նոր մոտեցումներ կիրառելու և մարզիչների ընտրության վերաբերյալ: Նույն խորհրդակցության ժամանակ նախանշվեցին 2010թ. և հետագա տարիներում ԲԶՖԴ-ի գործունեության հարցը: Քանզի գնալով դադարեցվում է այս ծրագրի միջազգային ֆինանսավորումը և անհրաժեշտ է մտածել հետագայում ինքնաֆինանսավորմանն անցնելը: Քննարկվեց նաև 2010թ. ԲԶՖԴ-մ ընդգրկված հրահանգիչների, լիդերների և մարզիչների սեմինարների անցկացման վայրը, ժամկետները և ծրագրերը:
Նախագծի իրագործման հաջորդ փուլը սկսվեց ս.թ. մայիսի 27-31-ը Վրաստանի Չակվի քաղաքում հրահանգիչների սեմինարների անցկացումով որին հաջորդեց (մայիսի 31-ից հունիսի 3-ը) դպրոցների լիդերների սեմինարների անցկացումը:
ՀՖՖ-ի մասսայական ֆուտբոլի բաժնի և հրահանգիչների կողմից նախապես ծրագրավորվել էին հանրապետությունում անցկացվող ԲԶՖԴ-ի ցանկը, մարզիչների սեմինարների անցկացման ժամկետները և վայրը, ըստ որի`

Արարատի մարզ – Վեդու մ/դ
Լոռու մարզ – Ստեփանավանի մ/դ
Սյունիքի մարզ – Սիսիանի մ/դ
Շիրակի մարզ – Ախուրյանի մ/դ
Տավուշի մարզ – Բերդի մ/դ
Վայոց Ձորի մարզ – Վայքի մ/դ
Արագածոտնի մարզ – Բյուրական համայնք
Կոտայքի մարզ – Բյուրեղավանի մ/դ
Արմավիրի մարզ – Մրգաշատ մ/դ
Գեղարքունիկի մարզ – Գեղովիտ համայնք

Սեփական ֆինանսական միջոցներով անցկացվող դպրոցներ

Լոռու մարզ – Ախթալա ք. մ/դ
Լոռու մարզ – Թումանյան ք. մ/դ
Լոռու մարզ – Վանաձոր ք.
Արարատի մարզ – Արարատի մ/դ
Տավուշի մարզ – Կողբի մ/դ
Գեղարքունիկի մարզ – Վարդենիսի մ/դ
Տավուշի մարզ – Աչաջուր մ/դ

Վերը նշված ցանկերում ԲԶՖԴ-ի անցկացման ժամկետներն են` առաջին փուլ – 02-06.08.10, երկրորդ փուլ` 09-13.08.10, երրորդ փուլ` 16-20.08.10:

Ելնելով այն հանգամանքից, որ ֆուտբոլ մարզաձևը ներառվել է հանրակրթական դպրոցների ուսուցման գործընթացում, ՀՖՖ մարզային ներկայացուցիչներին հանձնարարվել է հնարավորինս ԲԶՖԴ-ի աշխատանքներում ներգրավել հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներին:

Տեղեկացնենք նաև, որ հուլիսին կկայանան մարզչական սեմինարներ Հանքավանում, որոնց աշխտանքներին կմասնակցեն`

Հուլիսի 20-23-ը` Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ներկայացուցիչները:
Հուլիսի 23-26-ը`Արարատի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի ներկայացուցիչները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel