Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.06.2010

Տեղի ունեցավ 2010/2011թթ. Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի լիգայի վիճակահանությունը

Հունիսի 21-ին տեղի ունեցավ 2010/2011թթ. Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի լիգայի առաջին և երկրորդ որակավորման փուլերի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կսկսի պայքարը երկրորդ որակավորման փուլից, որտեղ թիմի մրցակիցը կլինի սերբական «Պարտիզանը»: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-14-ին և 20-21-ին:
Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլում «Միկան» կհանդիպի «Լուսիտանս» (Անդորրա)-«Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 15-22-ին:
Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլում «Բանանցը» կխաղա Կիպրոսի ներկայացուցիչ «Անորտոսիսի» հետ, իսկ «Ուլիսը»` իսրայելական «Բնեյ Յեհուդա» թիմի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին և 8-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel