Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.07.2010

Հայտնի դարձան «Փյունիկ» և «Միկա» ակումբների մասնակցությամբ եվրագավաթների հանդիպումների մրցավարները

Հայտնի դարձան «Փյունիկ» և «Միկա» ակումբների մասնակցությամբ եվրագավաթների պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը:
Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի «Փյունիկ»-«Պարտիզան» պատասխան հանդիպումը կսպասարկի Լեհաստանի մրցավարական անձնակազմը` Մարչին Բորսկու գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Ռաֆալ Ռոստկովսկին և Թոմաշ Լիստկևիչը: 4-րդ պաշտոնայի պարտականությունները կկատարի Դավիդ Պյասեցկին:
«Փյունիկ»-«Պարտիզան» հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին, Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին:
Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի «Միկա»-«Ռաբոտնիչկի» պատասխան հանդիպման մրցավարը կլինի Ռադեկ Պրիհոդան: Նրան կօգնեն Էմիլ Ուբիաշը և Կրիստոֆ Մենչլը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Իրժի Յեխը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Չեխիան:
«Միկա»-«Ռաբոտնիչկի» հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, Երևանում, «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel