Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.07.2010

ՀՖՖ-ն արժանացել է ՈՒԵՖԱ-ի Grassroots ծրագրի «հինգ աստղ» չափանիշի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արժանացել է «հինգ աստղ» չափանիշի` ՈՒԵՖԱ-ի Grassroots ծրագրի խարտիայի համակարգում, ինչը վկայում է ՀՖՖ-ի` մասսայական ֆուտբոլում կատարած արդյունավետ աշխատանքների մասին: Այս գնահատականին ՀՖՖ-ն արժանացել է վերջերս` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած Grassroots կոմիտեի նիստի ժամանակ:
Երկու տարի առաջ ՀՖՖ-ն արժանացել էր «մեկ աստղ» չափանիշի: Եվս «չորս աստղ» գնահատականի արժանանալու համար ՀՖՖ-ն փաթեթ էր ներկայացրել, որը պարունակում էր վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը մասսայական ֆուտբոլի ասպարեզում: ՈՒԵՖԱ-ին մասնավորապես ներկայացվել էին անցկացված բոլոր միջոցառումների ցանկը, ընթացքը և արդյունքները, ինչպես նաև մասնակիցների քանակի արձանագրված աճը:
ՀՖՖ-ի «հինգ աստղ» չափանիշի պաշտոնական հաստատումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբեր ամսին` ՈՒԵՖԱ-ի Գործկոմի, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի զարգացման և տեխնիկական աջակցման կոմիտեի կողմից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel