Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.07.2010

Չեմպիոնների լիգա. ՊԱՐՏԻԶԱՆ (Սերբիա)-ՓՅՈՒՆԻԿ (Հայաստան) 3:1

Հուլիսի 14-ին «Փյունիկը» անցկացրեց առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի մրցաշարի շրջանակներում: Հայաստանի չեմպիոնը Բելգրադում մրցեց «Պարտիզանի» հետ: Մարզադաշտ եկած ֆուտբոլասերները բաց և հարձակվողական ֆուտբոլի ականատես եղան, արձանագրվեց դարպասաների չորս գրավում: Առաջինը աչքի ընկան դաշտի տերերը. Տոմիչի տուգանային հարվածից հետո, գնդակը դիպավ «Փյունիկի» պաշտպանին և հայտնվեց մեր թիմի դարպասում: Հյուրերը հավասարեցրին հաշիվը մեկ րոպե անց: Արտակ Եդիգարյանը պայքարեց «Պարտիզանի» պաշտպանության աջ եզրում, ազատվեց պաշտպանի հսկողությունից և դիպուկ հարվածով գրավեց դարպասի վերևի ձախ անկյունը: Մինչ ընդմիջման գնալը Մորեյրան խորքից փոխանցում ստացավ և կասեցնելով գնդակը անմիջապես հարվածեց: Հարվածը այնքան էլ հաջող չստացվեց, սակայն գնդակը սլացավ Լեսկոյի գլխավերևով և հայտնվեց ցանցում:
Հանդիպման երկրորդ կեսում «Պարտիզանին» հաջողվեց ևս մեկ անգամ գոլ խփել. Կլեոն, հայտնվեկլով նպաստավոր դիրքում, չվրիպեց և Սերբիայի չեմպիոնը երկու գնդակի առավելությամբ կժամանի Երևան: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:


ՊԱՐՏԻԶԱՆ (Սերբիա)-ՓՅՈՒՆԻԿ (Հայաստան) 3:1 (2:1)
14.07.10 Բելգրադ, «Պարտիզան» մարզադաշտ
Մրցավար`
Թոմի Շերվեն (Նորվեգիա)
Գոլերը` Նեմանյա Տոմիչ, 29, Ալմանի Մորեյրա, 45+1, Կլեո, 59; Արտակ Եդիգարյան, 30

ՊԱՐՏԻԶԱՆ` Ռադիշա Իլիչ, Իվան Ստևանովիչ, Նեմանյա Տոմիչ, Ռադոսավ Պետրովիչ (Բրանիսլավ Յովանովիչ, 85), Կլեո, Ալմանի Մորեյրա (Ալեքսանդար Դավիդով, 75'), Մարկո Յովանովիչ, Ալեքսանդար Լազևսկի, Մլադեն Կրստայիչ, Սաշա Իլիչ, Մարկո Շչեպովիչ (Միլոշ Բոգունովիչ, 55):

Գլխավոր մարզիչ` Ալեքսանդար Ստանոևիչ

Պահեստայիններ` Ալեքսանդար Ռադոսավլևիչ, Վոիլսավ Ստանկովիչ, Պրեդրագ Միյիչ, Ջոզեֆ Կիզիտո

ՓՅՈՒՆԻԿ` Արթուր Լեսկո, Սարգիս Հովսեփյան, Վահագն Մինասյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Եդիգարյան (Արթուր Բարսեղյան, 90+4), Ադեինկա Ադեդեի, Արթուր Յուսպաշյան, Դավիդ Մանոյան, Մարկոս Պինեյրո Պիզելի, Գևորգ Ղազարյան, Հովհաննես Գոհարյան (Միհրան Մանասյան, 66):

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

Պահեստայիններ` Էդվարդ Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան, Խորեն Մանուչարյան

Զգուշացումներ` Վահագն Մինասյան, 17, Ալեքսանդար Լազևսկի, 73

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel