Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.07.2010

Չեմպիոնների Լիգա. ՓՅՈՒՆԻԿ (Հայաստան)-ՊԱՐՏԻԶԱՆ (Սերբիա) 0:1

Հուլիսի 21-ին «Փյունիկը» անցկացրեց Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը Բելգրադի «Պարտիզանի» հետ: Սերբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին հանդիպումը ավարտվել էր 3:1 հաշվով հօգուտ դաշտի տերերի և երևանցիներին հարկավոր էր հաղթել առնվազն երկու գնդակի տարբերությամբ:
Առաջին խաղակեսի սկզբնամասում կողմերը փոխանակվեցին գոլային պահերով: Երկու դեպքում էլ հուսալի խաղացին թիմերի դարպասապահները: Հետագայում խաղը ընթացավ հիմնականում խաղադաշտի միջնամասում, առանց գոլային պահերի: Թվում էր, թիմերը կգնան ընդմիջման 0:0 հաշվի ներքո, սակայն մրցավարի ավելացված չորրորդ րոպեին Կլեոն ձեռբազատվեց պաշտպանների հսկողությունից և գրավեց Լեսկոի պաշտպանած դարպասի աջ վերին անկյունը:
Երկրորդ խաղակեսը ակտիվ սկսեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները, լարվածության մեջ պահելով «Պարտիզանի» պաշտպաններին խաղակեսի առաջին րոպեներից: Այնուհետև խաղը հավասարվեց. երկուստեք գրոհները հետևում էին միմյանց, սակայն թիմերի սահմանափակվում էին միայն հեռահար հարվածներ կատարելով: 78-րդ րոպեին հյուրերը կարող էին երկրորդ գնդակը խփել: Երկու վտանգավոր հարվածներից հետո մեր թիմին փրկեցին սկզբից Լեսկոն, և հետո Մալաքյանը:
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Պարտիզանի», որն էլ երկու խաղերի արդյունքում դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի երրորդ որակավորման փուլ:

ՓՅՈՒՆԻԿ (Հայաստան)-ՊԱՐՏԻԶԱՆ (Սերբիա) 0:1 (0:1)
Երևան, 21.07.10 «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Մարչին Բորսկի (Լեհաստան)
Գոլը` Կլեո, 45+4

ՓՅՈՒՆԻԿ` Արթուր Լեսկո, Սարգիս Հովսեփյան, Վարազդատ Հարոյան, Արթուր Յուսպաշյան, Ադեինկա Ադեդեի, Արտակ Եդիգարյան (Էդգար Մանուչարյան, 49), Դավիդ Մանոյան, Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պինեյրո Պիզելի, Գեւորգ Ղազարյան, Հովհաննես Գոհարյան (Էդգար Մալաքյան, 61):

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

Պահեստայիններ` Էդվարդ Հովհաննիսյան, Կամո Հովհաննիսյան, Միհրան Մանասյան, Վահագն Մինասյան, Արթուր Բարսեղյան

ՊԱՐՏԻԶԱՆ` Ռադիշա Իլիչ, Իվան Ստեւանովիչ, Ջոզեֆ Կիզիտո, Մարկո Յովանովիչ, Մլադեն Կրստայիչ (Վոիսլավ Ստանկովիչ, 36), Ռադոսավ Պետրովիչ (Բրանիսլավ Յովանովիչ, 83), Նեմանյա Տոմիչ, Սաշա Իլիչ, Ալմանի Մորեյրա, Մարկո Շչեպովիչ (Ալեքսանդար Դավիդով, 66), Կլեո:

Գլխավոր մարզիչ` Ալեքսանդար Ստանոևիչ

Պահեստայիններ` Ժիվկո Ժիվկովիչ, Ալեքսանդար Միլկովիչ, Ալեքսանդար Լազարևսկի, Միլոշ Բոգունովիչ

Զգուշացումներ` Վարազդատ Հարոյան, 9, Իվան Ստևանովիչ, 32, Նեմանյա Տոմիչ, 42, Արթուր Յուսպաշյան, 56, Հովհաննես Գոհարյան, 60, Ջոզեֆ Կիզիտո, 64, Գևորգ Ղազարյան, 83

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel