Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.07.2010

Եվրոպայի Լիգա. ՄԻԿԱ (Հայաստան)-ՌԱԲՈՏՆԻՉԿԻ (Մակեդոնիա) 0:0

Հուլիսի 22-ին Երևանի «Միկան» անցկացրեց Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը մակեդոնական «Ռաբոտնիչկի» թիմի հետ: Առաջին խաղում պարտություն կրելով 0:1 հաշվով, «Միկան» լավ հնարավորություններ էր պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար: Պետք է ասել, որ դաշտի տերերը ունեին բացահայտ առավելություն ամբողջ խաղի ընթացքում և չկարողացան գոնե մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Արմեն Պետրոսյանը, Բոտի Դեմելը, Ալեքսը, Մինդաուգաս Գրիգալևիչուսը, ունենալով բազմաթիվ գոլային պահեր, չկարողացան վճռական հարված հասցնել դարպասին և որպես հետևանք գոլազուրկ ոչ-ոքի, որը հաջորդ փուլի ուղեգիր բերեց մակեդոնացիներին:

ՄԻԿԱ (Հայաստան)-ՌԱԲՈՏՆԻՉԿԻ (Մակեդոնիա) 0:0
Երևան, 22.07.10, «Միկա» մարզադաշտ
Մրցավար`
Ռադեկ Պրիհոդա (Չեխիա)

ՄԻԿԱ` Սաուլյուս Կլեւինսկաս, Ալեքսանդր Թադեւոսյան, Հրայր Մկոյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Աղվան Մկրտչյան, Արմեն Պետրոսյան (Ստեփան Հակոբյան, 64), Արամ Ոսկանյան (Էդնեյ դե Օլիվեյրա, 75), Պեդրո Լոպես, Էդիլսոն Ժունիոր, Նարեկ Բեգլարյան (Մինդաուգաս Գրիագալեւիչուս, 66), Բոտի Դեմել:

Գլխավոր մարզիչ` Արմեն Ադամյան

Պահեստայիններ` Արթուր Հարությունյան, Հայկ Իշխանյան, Գևորգ Պողոսյան, Ռաֆայել Ղազարյան

ՌԱԲՈՏՆԻՉԿԻ` Մարտին Բոգատինով, Էգզոն Բելիցա, Վլադիմիր Սեկուլովսկի, Գորանս Դիմովսկի, Մուարեմ Մուարեմ (Մարսիո, 78), Էմիր Ադեմ, Գոչե Տոդորովսկի, Զե Կարլոս (Ֆաբիո Սիլվա, 64), Նիկոլա Գլիգորով, Վլադիմիր Տունեւսկի, Վանդեյր (Ռոբերտո Կառլոս, 73):

Գլխավոր մարզիչ` Զորան Ստրատև

Պահեստայիններ` Տիգրան Կանդիկյան, Ֆիլիպ Պետկովսկի, Ֆիլիպ Միսևսկի, Կրիստիան Սինկովիչ

Զգուշացումներ` Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 35, Մուարեմ Մուարեմ, 37, Պեդրո Լոպես, 77, Մարսիո, 84, Մարտին Բոգատինով, 88

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel