Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.07.2010

Հայտնի դարձան մինչև 19 և 17 տարեկանների կանանց Եվրոպայի առաջնությունների մրցավարական անձնակազմերը

Հայտնի դարձան մինչև 19 և 17 տարեկանների կանանց Եվրոպայի առաջնությունների առաջին որակավորման փուլի մրցաշարերի մրցավարական անձնակազմերը: Հայաստանը այս մրցաշարերում ներկայացնելու են`

Ռուզաննա Պետրոսյանը և Հասմիկ Ղարիբյանը կսպասարկեն կանանց մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի 2-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 15-ից 22-ը Չեխիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների մասնակցությամբ:

Քնարիկ Գրիգորյանն ու Արաքսիա Սարիբեկյանը կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի 6-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի Սլովենիայում սեպտեմբերի 10-ից 17-ը Ուելսի, Ֆրանսիայի, Վրաստանի և Սլովենիայի հավաքականների մասնակցությամբ:

Նելլի Ստեփանյանը և Լիանա Գրիգորյանը կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի 11-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի Խորվաթիայում սեպտեմբերի 10-ից 17-ը Իռլանդիայի, Ռուսաստանի, Կիպրոսի և Խորվաթիայի հավաքականների մասնակցությամբ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel