Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.07.2010

Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով որ ս.թ. օգոստոսի 11-ին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներն անցկացնելու են համապատասխանաբար ընկերական և Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներ, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին, իսկ Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Բանանց»-«Իմպուլս» հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel