Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.07.2010

Հայտնի դարձան Հայաստան-Վրաստան և Հայաստան-Պորտուգալիա հանդիպումների մրցավարական անձնակազմերը

Հայտնի դարձան 2011թ. Եվրոպայի առաջնության Հայաստան-Վրաստան և 2011թ. կանանց Աշխարհի գավաթի Հայաստան-Պորտուգալիա ընտրական հանդիպումների մրցավարական անձնակազմերը:

Հայաստան-Վրաստան հանդիպումը կսպասարկի Մակեդոնիայի մրցավարական անձնակազմը` Դիմիտար Մեչկարովսկու գլխավորությամբ: Նրան կօգնեն Պետրե Կոդովսկի և Դուշկո Միլոշևսկին: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Գորան Սպիրկոսկին:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, օգոստոսի 11-ին, ժամը 18:00-ին:

Հայաստան-Պորտուգալիա կանանց հավաքականների հանդիպման մրցավարը կլինի նորվեգացի Անն-Հելեն Օստերվոլդը: Օգնականներ են նշանակվել Վիբեկե Լարսենը և Մարիան Բրատեն Վելոն: 4-րդ մրցավարի պարտականությունները կկատարի Քնարիկ Գրիգորյանը` Հայաստանից:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին, «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel