Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.07.2010

Ավարտվեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացի հերթական փուլը

ՀՖՖ պաշտոնական կայքը արդեն տեղեկացրել էր իր ընթերցողներին, որ ս.թ. հունիսի 27-ին մեկնարկել էր ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը: Ըստ նոր ընթացակարգի` դասընթացը նախատեսվում է անցկացնել 4 փուլով և ավարտին հասցնել ս.թ. սեպտեմբերի 30-ին ավարտական քննությամբ:

Եվ ահա վերոնշյալ դասընթացի շրջանակներում ՀՖՖ-ն 2010 թվականի հուլիսի 23-30-ը պարգևեց դասընթացի երկրորդ փուլի անցկացմանը:

Ի տարբերություն նախորդ առաջին փուլի` այս մեկն իր մեջ ներառում էր առավել մեծ թվով գործնական աշխատանքներ: Մասնակիցները մեկ շաբաթ շարունակ հնարավորություն ունեին` ունկնդրելու ՀՖՖ հրահանգիչների տեսական դասախոսությունները, իսկ այնուհետև` այդ ամենը կիրառելու գործնականում մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ և նույն հրահանգիչների վերահսկողությամբ:

Նորացված ընթացակարգի և դասընթացի կազմակերպման նոր մեթոդի շնորհիվ կարճ ժամանակահատվածում հաջողվեց մասնակիցների շրջանում սերմանել բավական ջերմ բարեկամական մթնոլորտ, և ինչն առավել կարևոր է, մարզիչներին ծանոթացնել թիմային աշխատանքի անհրաժեշտությանը և արդյունավետությանը:

Նոր ընթացակարգի մասին մասնավորապես խոսեց Աբրահամ Խաշմանյանը, ով հանդիսանում է ՀՖՖ հրահանգիչ. «Այս Բ դասընթացը տարբերվում է նախկիններից նրանով, որ անցկացվում է մի քանի փուլով, ինչի շնորհիվ դարձել է ավելի արդյունավետ և մատչելի: Նախկինում դասընթացը անցկացվում էր 21 օրվա ընթացքում և շատ դժվար էր ունկնդիրների համար և քիչ արդյունավետ էր: Այժմ կարող եմ ասել որ այդպիսի խնդիր այլևս չկա և հուսով որ դասընթացի հետագա փուլերը նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով»:

Հիշեցնենք, որ դասընթացի երրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 13-15:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel