01.08.2010
Էդուարդ Միքայելյանը կսպասարկի Եվրոպայի ֆուտզալի գավաթի հանդիպումները
Օգոստոսի 14-ից 22-ը կանցկացվի Եվրոպայի ֆուտզալի գավաթի որակավորման փուլը: Այս փուլի F խմբի հանդիպումները կսպասարկի Հայաստանի ֆուտզալի մրցավար` Էդուարդ Միքայելյանը: Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 15-իվ 20-ը Հունգարիայում` «Դյորի ԷՏՈ» (Հունգարիա), «Հելվեցիա Ֆուտզալ» (Անգլիա), ՄՆԿ (Խորվաթիա) և «Էնկամպ» (Անդորրա) թիմերի մասնակցությամբ: