Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.08.2010

2011թ. Եվրոպայի Մ-21 առաջնություն. ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ 2:3

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Վրաստանի հավաքականից 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության 2-րդ խմբի ընտրական մրցավեճում և գործնականում կորցրեց բոլոր հնարավորությունները շարունակելու պայքարը այս մրցաշարում:
Մեկնարկային ճնշումը հյուրերի դարպասի վրա լիովին չստացվեց, քանի որ վրաց ֆուտբոլիստները գրագետ պաշտպանվում էին և թույլ չէին տալիս որ մեր ֆուտբոլիստները վտանգավոր պահեր ստեղծեին: Մեր թիմի բոլոր գրոհները լավագույն դեպքում ավարտվում էին հեռահար հարվածներով, որոնք հմտորեն չեզոքացնում էր Ռոին Կվասխվաձեն: Առաջին խաղակեսի միջնամասում առավելությունն անցավ Վրաստանի հավաքականի կողմը և մի քանի դրվագներում հյուրերը կարող էին բացել խաղի հաշիվը: Ի վերջո 35-րդ րոպեին Մաթե Վացաձեն, կենտրոնական գոտով ներխուժեց մեր թիմի տուգանային հրապարակ և Էդվարդ Հովհաննիսյանը կաննոների խախտման գնով կանգնեցրեց վրաց հարձակվողին: Նշանակված 11-մետրանոցը հստակ իրացրեց մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ջանո Անանիձեն: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին հաշիվը կարող էր հավասարվել. Հենրիխ Մխիթարյանը, պայքարելով պաշտպանի հետ, դուրս եկավ հարվածային դիրք և ուղարկեց գնդակը դարպասապահի գլխավերևով, սակայն գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:
Երկրորդ խաղակեսում մեր տղաները տիրել էին առավելությունը և մեկը մյուսի հետևից վրիպում էին նպաստավոր դիրքերից: Ղազարյանը, փոխարինման դուրս եկած Գոհարյանը, կրկին Մխիթարյանը (կրկին դարպասաձողը փրկեց հյուրերին) կարող էին բեկել հանդիպման ընթացքը: Վերը նշված իրադարձությունների ընթացքում վրաց ֆուտբոլիստները ևս մեկ անգամ գրավեցին մեր թիմի դարպասը: Սլացիկ հակագրոհի արդյունքում Անանիձեն աջ եզրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ: Գնդակը անդրադարձ կատարելով մեր պաշտպանից հայտնվեց ուղիղ Վացաձեի դիմաց, ով էլ գլխի հարվածով գրավեց Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: 77-րդ րոպեին մեր տղաների գործադրած ճնշումը տվեց իր արդյունքը: Գոհարյանը հայտնվեց նպաստավոր դիրքում և Կվասխվաձեն ստիպված գցեց վերջինիսին տուգանային հրապարակում: 11-մետրանոցը հստակ իրացրեց Մխիթարյանը և խփեց իր 7-րդ գնդակը ընթացիկ մրցաշարի շրջանակներում: Հանդիպումը փրկելու հույսը չեզոքացավ 3 րոպե անց: Նիկա Կվեկվեսկիրին անհատական անցումով ճեղքեց մեր պաշտպանությունը և գեղեցիկ հարվածով ստիպեց Հովհաննիսյանին երրորդ անգամ հանել գնդակը ցանցից: Հիմնական ժամանակի վերջին րոպեներին Գոհարյանը և Վալտեր Պողոսյանը կարողացան ևս մեկ անգամ գրավել հյուրերի դարպասը, սակայն կրկին արդյունքի հասնել մեր տղաներին այլևս չհաջողվեց:
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց 2:3 հաշվով: Իր վերջին հանդիպումը այս մրցաշարում մեր ընտանին կանցկացնի Թբիլիսիում սեպտեմբերի 7-ին Վրաստանի հավաքականի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ 2:3 (0:1)
11.08.10, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Գոլերը`
Հենրիխ Մխիթարյան, 78, 11մ, Վալտեր Պողոսյան, 88 – Ջանո Անանիձե, 36, 11մ, Մատե Վացաձե, 50, Նիկա Կվեկվեսկիրի, 81
Մրցավար` Դիմիտար Մեչկարովսկի (Մակեդոնիա)

ՀԱՅԱՍՏԱՆ` Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արտաշես Առաքելյան, Արթուր Յուսպաշյան, Լեւոն Հայրապետյան, Էդգար Մալաքյան (Վալտեր Պողոսյան, 86), Կառլեն Մկրտչյան, Արտակ Ալեքսանյան (Արտակ Դաշյան, 61), Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Զավեն Բադոյան (Հովհաննես Գոհարյան, 56):

Գլխավոր մարզիչ` Ֆլեմինգ Սերիցլև

Պահեստայիններ` Կարեն Իսրայելյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Անդրիկյան, Հիրաչ Յագան:

ՎՐԱՍՏԱՆ` Ռոին Կվասխվաձե, Նիկա Կվեկվեսկիրի, Լեւան Կակուբավա, Գիորգի Խիդեշելի, Լաշա Տոտաձե, Գիորգի Իվանիշվիլի (Նիկա Ձալամիձե, 84), Թոռնիկե Օկրիաշվիլի, Գիորգի Գանուգրավա (Գուլվերդ Տոմաշվիլի, 68), Ժանո Անանիձե, Իրակլի Կլիմիաշվիլի, Մատե Վացաձե

Գլխավոր մարզիչ` Օթար Գաբելիա

Պահեստայիններ` Գիորգի Բախտաձե, Գիորգի Ռեխվիաշվիլի, Գիորգի Թեքթուրմանիձե, Գիորգի Իլուրիձե, Գիորգի Ճեդիա:

Զգուշացումներ` Էդվարդ Հովհաննիսյան, 36, Գիորգի Խիդեշելի, 43, Ռոին Կվասխվաձե, 77

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel