Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.08.2010

ՀՖՖ-ն կանցկացնի մարզչական Բ արտոնագրի թարմացման դասընթաց

ՀՖՖ Տեխնիկական տնօրինությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 25-ին և 26-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կանցկացվի մարզչական Բ արտոնագրի թարմացման դասընթաց այն մարզիչների կամ անձանց համար, ում արտոնագրերի ժամկետները լրացել են 2009 թվականին կամ լրանում են 2010 թվականին:

Դասընթացը կներառի ֆուտբոլային երեք թեմա`

1. Բարձրակարգ ֆուտբոլի մարտահրավերները
2. Դարպասապահի խաղ
3. Կանանց ֆուտբոլ

Այն անձինք, ովքեր չներկայանան վերոնշյալ դասընթացին, կզրկվեն մարզչական իրենց արտոնագրերից և ստիպված կլինեն անցնել Բ արտոնագրի նոր կուրս:

Թարմացման դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է ներկայանան ՀՖՖ Արտոնագրման բաժին մինչև ս.թ. օգոստոսի 23-ը:

Պահանջվող փաստաթղթեր`

1. Անձնագրի պատճենը
2. Մեկ լուսանկար 3x4
3. Առկա Բ արտոնագիրը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel