Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.08.2010

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը (ներառյալ):

Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է`
- ՖԻՖԱ-ի կանոնադրություն` հաստատված 2009 թվականի հունիսի 3-ին Նասսաուի կոնգրեսում,
- ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ` հաստատված 2009 թվականի հունիսի 3-ին Նասսաուի կոնգրեսում,
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ, 2009 թվականի հրատարակում` 1-5 հավելվածները ներառյալ,
- Ֆուտզալ խաղացողների կարգավիճակն ու տեղափոխությունը կարգավորող կանոններ, ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ (հավելված 6),
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների կանոնակարգ, 2008 թվականի հրատարակում` ներառյալ 1,2,3 հավելվածները,
- Ֆուտբոլիստների կարգավիճակային կոմիտեի և վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող կանոններ, 2008 թվականի հրատարակում,
- ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգ, 2009 թվականի հրատարակում,
առաջին գլուխ, առաջին մաս, 1-ից 6-ը կետերը և երկրորդ գլուխ, ութերորդ մաս:

Նաև հետևյալ շրջաբերականներն ու այլ հավելվածներ`
-N 792 Միջազգային հանդիպումների համաձայնեցված խաղացանկ,
-N 1125 ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների վերանայված կանոնակարգ,
-N 1147 Ազգային հավաքականներում հանդես գալու իրավունք
ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ, հոդված 15-18,
-N 1148 Ֆուտբոլիստների կարգավիճակային կոմիտեի և վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող վերանայված կանոններ,
- N 1160 ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների վերանայված կանոնակարգ,
- N 1185. ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ,
- N 1190. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության վերանայված կանոնակարգ, անչափահասների պաշտպանություն,
- N 1200. ՖԻՖԱ-ի կանոնադրության և կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգի փոփոխություններ,
- N 1206. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության վերանայված կանոնակարգ, անչափահասների պաշտպանություն,
- N 1209. Անչափահասների պաշտպանություն:

Վերոնշյալ նյութերը կարող եք ներբեռնել ՖԻՖԱ-ի պաշտոնական վեբ-կայքից (www.fifa.com):

Քննությունը կներառի նաև հարցեր հետևյալ ՀՖՖ կանոնակարգերից`

1. ՀՖՖ կանոնադրություն
2. ՀՖՖ մրցումների անցկացման կանոնակարգ
3. ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ
4. ՀՖՖ կարգապահական կանոնակարգ

Վերոհիշյալ կանոնակարգերը կարող եք ստանալ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel