Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.08.2010

«Քախսին» դուրս մնաց ֆուտզալի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Հրազդանի «Քախսին» զիջեց 3:7 հաշվով իռլանդական «Սպորտինգ Ֆինգել» թիմին ֆուտզալի Եվրոպայի գավաթի ընտրական մրցաշարի որակավորման փուլի շրջանակներում: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արմեն Սանամյանը, Արմեն Գյուլամբարյանը և Գագիկ Սիմոնյանը:
Լիտվայում անցկացվող մրցաշարը սկսվել էր հրազդանցիների այսօրվա մրցակցի և Կաունասի «Նաուտարա» թիմերի միջև հանդիպումով, որում հաղթել էին իռլանդացիները 5:3 հաշվով: Քանի որ հաջորդ փուլ անցնում է միայն խմբի հաղթողը, ապա «Սպորտինգ Ֆինգել» թիմը ժամանակից շուտ ապահովեց հաղթողի կոչումը այս խմբում: Մրցաշարի վերջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին: Երկրորդ տեղի համար կպայքարեն «Քախսին» ու «Նաուտարան»:

Մրցաշարային այուսակ
1. Սպորտինգ Ֆինգել 2 2 0 0 12-6 6
2. Նաուտարա 1 0 0 1 3-5 0
3. Քախսի 1 0 0 1 3-7 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel