Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.09.2010

Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնություններում

Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնություններում տեղի են ունեցել փոփոխություններ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի սեպտեմեբրի 11-ին նշանակված «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին, Կապանի «Գանձասար» մարզադաշտում:

Հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 9-ին և 11-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի 17 տարեկանների հավաքականի հետ, Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրի «Փյունիկ-3»-«Բանանց-2» և 20-րդ տուրի «Շենգավիթ»-«Փյունիկ-3» հանդիպումները` հետաձգվել են:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel