Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.09.2010

Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնություն. Ֆինլանդիա-Հայաստան 5:0

Սեպտեմբերի 11-ին Մոլդովայում մեկնարկեց կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի մրցաշարը: Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի երեք հանդիպում Ֆինլանդիայի, Անգլիայի և Մոլդովայի ընտրանիների հետ: Առաջին հանդիպումը կայացավ այսօր: Մեր թիմի մրցակիցն էր Ֆինլանդիայի հավաքականը: Նորենան (2), Լիլյեդալը, Տոլվանենը և Մակոնենը դիպուկ հարվածներով հաղթանակ պարգևեցին ֆինուհիներին 5:0 հաշվով: Մեր խմբի մյուս խաղում Անգլիան պարտության մատնեց Մոլդովային` 4:0 հաշվով:
Սեպտեմբերի 13-ին տեղի կունենան երկորդ տուրի հանդիպումները: Մեր ընտրանին կմրցի Անգլիայի հետ, իսկ Մոլդովան ուժերը կչափի Ֆինլանդիայի ընտրանու հետ:

ՖԻՆԼԱՆԴԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 5:0 (3:0)
11.09.2010, Օրհեի, Մոլդովա
Մրցավար`
Լորենս Ցեյեն (Շվեյցարիա)
Գոլերը` Լինդա Նորենա, 2, 35, Նեա-Ստինա Լիլյեդալ, 29, Մարիանա Տոլվանեն, 60, Կարլա Մակոնեն, 82

ՖԻՆԼԱՆԴԻԱ` Վերա Վարիս, Սիրի Համար, Լինդա-Լովիսա Սել, Միրա Կուրտի, Պաուլա Ալայումա, Նեա-Ստինա Լիլյեդալ (Միրա Կատայամյակի, 46), Էլա Վանհանեն, Մարիանա Տոլվանեն (Սանա Հուհտամո, 71), Աիդա Մուինոնեն (Կարլա Մակոնեն, 67), Թինա Վատանեն, Լինդա Նորենա:

Պահեստայիններ` Էմիլիա Օստերբերգ, Միրա Լոնրոտ, Յանի Մոնկոնեն, Արի Տիկանեն:

Գլխավոր մարզիչ` Յարմո Մատիկայնեն:

ՀԱՅԱՍՏԱՆ` Թագուհի Գրիգորյան, Սոֆիկ Թորոսյան, Հասմիկ Երեմյան, Նարե Բեյբության, Լիանա Յաղմուրյան (Անժելա Պարավյան, 81), Քրիստինե Գրիգորյան, Սոնա Շահինյան, Մարինա Մխիթարյան, Լիլիտ Կարապետյան, Մերի Արաբյան (Սուսաննա Թումանյան, 20), Էլեոնորա Դավթյան (Գոհար Գասպարյան, 88):

Պահեստայիններ` Անուշ Բիլյան, Աննա Մինասյան, Մարինե Բզնունի, Երանուհի Ավճյան:

Գլխավոր մարզիչ` Վաղարշակ Ասլանյան:

Զգուշացում` Լիլիթ Կարապետյան, 87

Մրցաշարային աղյուսակ

1. Ֆինլանդիա 1 1 0 0 5-0 3
2. Անգլիա 1 1 0 0 4-0 3
3. Մոլդովա 1 0 0 1 0-4 0
4. Հայաստան 1 0 0 1 0-5 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel