Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.10.2010

ԵՎՐՈ-2012. Հայաստան-Սլովակիա 3:1

Հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի շրջանակներում ուժերը չափեցին Հայաստանի և Սլովակիայի ընտրանիները: Հանդիպումից առաջ արվել էր բավականին շատ կանխագուշակումներ արդյունքի վերաբերյալ, և մասնավորապես սլովակ ֆուտբոլիստների կողմից նշվում էր, որ թիմը Երևան է ժամանել միայն երեք միավորի համար: Թիմերի մարզիչները ավելի զուսպ էին իրենց ելույթներում, հարգանքով խոսելով մրցակցի մասին:
Ինչևէ, հանդիպման առաջին րոպեներից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ, գրոհների տրամաբանական վերջակետը դնելու պարտականությունը ստանձնելով Յուրա Մովսիսյանին: Պետք է ասել, որ Մովսիսյանը հուսախաբ չարեց և անընդհատ լարվածության մեջ էր պահում հյուրերի պաշտապններին, իսկ 23-ին րոպեին հերթական «պոկումներից» մեկի ժամանակ, Մարկոսի փոխանցումից հետո, աջ անկյան տակ մեն-մենակ մնաց դարպասապահի առջև և հմտորեն գնդակը ուղարկեց դարպասը: Անմիջապես գոլից հետո մեր տղաները ևս երկու անգամ կարող էին գրավել մրցակցի դարպասը: Նախ Մխիթարյանի տուգանային հարվածից հետո հյուրերի դարպասապահը փրկեց իր թիմին, այնուհետև նույն Մխիթարյանը, անկյունայի խաղարկումից հետո, ուղարկեց գնդակը դարպասաձողի կողքով: Սլովակները փորձում էին հավասարեցնել հաշիվը և ի վերջո նրանց հաջողվեց խփել պատասխան գնդակը: Գրոհներից մեկի ժամանակ Համշիկը չկարողացավ հարվածել գնդակին, սակայն պաշտապնների հսկողությունից դուրս մնացած Վայսը հմտորեն օգատագործեց ընձեռնված հնարավորությունը:
Երկորրդ խաղակեսն սկսվեց ավելի քան հաջող դաշտի տերերի համար: Փոխարինման դուրս եկած Մանուչարյանը, աջ եզրում ստանալով գնդակը Մխիթարյանից, խաբս տվեց պաշտպանին և հարվածեց դարպասը: Մուխան փրկեց իր թիմին, բայց անդրադարձին առաջինն էր Գևորգ Ղազարյանը: 2:1 հօգուտ մեր հավաքականի: Մի քանի րոպե անց Մանուչարյանը կրկին կարող էր աչքի ընկնել. գնդակը վերջինիս հարվածից հետո սլացավ հորիզոնական դարպասաձողի վրայով: Սլովակները փորձում էին բեկում մտցնել խաղի ընթացքի մեջ, Վայսը միանգամից երկու փոփոխություն կատարեց, բայց մինչև հանդիպման ավարտը հյուրերը ընդամենը մեկ գոլային պահ ստեղծեցին և այդ դրվագում իր բարձրության վրա գտնվեց Բերեզովսկին: Իսկ մեր ֆուտբոլիստները շարունակում էին գրոհել: Մխիթարյանը գերազանց անհատական անցումով ճեղքեց պաշտապնությունը. դարպասապահը և պաշտպանները մեծ ջանքեր գործադրելով կանգնեցրեցին մեր կիսապաշտպանին, սակյան Հենրիխին հաջողվեց հարված կատարել և գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում: Հանդիպման վերջնամասում հյուրերը գնացին առաջ, ոչ-ոքի կորզելու նպատակով: Մեր ֆուտբոլիստները հստակ պաշտպանվում էին և անմիջապես հակագրոհներ կազմակերպում: 89-րոպեին այդ մարտավարությունը տվեց իր արդյունքը: Ղազարյանը ձախ թևում ստացավ գնդակը, մի պահ պահեց գնդակը, ապա հասցեագրեց այն Մխիթարյանին, ով այս անգամ ավելի դիպուկ գտնվեց, գրավելով դարպասը ներքևի ձախ անկյունը:
Մրցավարի ավելացաված ժամանակի ընթացքում մեր տղաները տնօրինում էին խաղի ընթացքը, և Դանիելե Օրսատոյի սուլիչը արձանագրեց մեր հավաքականի հաղթանակը 3:1 հաշվով:
Մեր խմբի մյուս հանդիպումներում ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը հաղթեց արտագնա խաղում Անդորրային 2:0 հաշվով, իսկ Ռուսաստանի հավաքականը Դուբլինում դժվարին պայքարում կարողացավ հաղթահարել դաշտի տերերի դիմադրությունը, հաղթելով 3:2 հաշվով:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԼՈՎԱԿԻԱ 3:1 (1:1)
08.10.10, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Դանիելե Օրսատո (Իտալիա)
Գոլերը` Յուրա Մովսիսյան, 23, Գևորգ Ղազարյան, 50, Հենրիխ Մխիթարյան, 89 – Վլադիմիր Վայս, 37

ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Ռոբերտ Արզումանյան (Արարատ Առաքելյան, 79), Հրայր Մկոյան, Սարգիս Հովսեփյան, Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Կառլեն Մկրտչյան, Լեւոն Պաչաջյան (Էդգար Մանուչարյան, 46), Մարկոս Պինեյրո Պիզելի (Արթուր Եդիգարյան, 72), Գեւորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան:

Պահեստայիններ` Գևորգ Կասպարով, Արթուր Յուսպաշյան, Հովհաննես Գոհարյան, Հովհաննես Համբարձումյան:

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան:

ՍԼՈՎԱԿԻԱ` Յան Մուխա, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Կոռնել Սալատա, Ռադոսլավ Զաբավնիկ (Ֆիլիպ Սեբո, 81), Միրոսլավ Կարհան, Կամիլ Կոպունեկ (Յուրայ Կուցկա, 57), Վլադիմիր Վայս, Մարեկ Համշիկ, Միրոսլավ Ստոխ (Ֆիլիպ Հոլոշկո, 57), Ստանիսլավ Շեստակ:

Պահեստայիններ` Դուշան Պերնիշ, Թոմաշ Հուբոչան, Մարիո Պեչալկա, Էրիկ Յենդրիշեկ:

Գլխավոր մարզիչ` Վլադիմիր Վայս:

Զգուշացումներ` Մարտին Շկրտել, 18, Կառլեն Մկրտչյան, 19, Կամիլ Կոպունեկ, 48, Ռադոսլավ Զաբավնիկ, 66:

 

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel