Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.11.2010

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Հայաստանի 2010թ. «Լավագույն ֆուտբոլիստի» և «Լավագույն մարզչի» որոշման քվեարկության սկիզբը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Հայաստանի 2010թ. «Լավագույն ֆուտբոլիստի» որոշման քվեարկության սկիզբը: Քվեարկության իրավունքը տրվելու է`

1. ՀՖՖ գործկոմի անդամներին
2. 2010թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին
3. 2010թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին
4. 2010թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին
5. 2010թ. Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին և տեսուչներին
6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Քվեարկողներին առաջարկվում է 11 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, որոնցից պետք է ընտրել լավագույն երեքին: Հիշեցնենք, որ ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի համար:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի 2010թ. «Լավագույն ֆուտբոլիստի» մրցույթի հավակնորդների ցուցակը.

1. Դե Օլիվեյրա Էդնեյ («Միկա»)
2. Դոս Սանթոս Էդուարդո («Բանանց»)
3. Համբարձումյան Հովհաննես («Բանանց»)
4. Հովսեփյան Սարգիս («Փյունիկ»)
5. Ղազարյան Գևորգ («Փյունիկ»)
6. Մանոյան Դավիթ («Փյունիկ»)
7. Մանուչարյան Էդգար («Փյունիկ»)
8. Մկոյան Հրայր («Միկա»)
9. Մկրտչյան Կառլեն («Փյունիկ»)
10. Պիզելի Մարկոս («Փյունիկ»)
11. Պողոսյան Վալտեր («Բանանց»)

Միավորների հաշվառումը կատարվելու է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Հայաստանի 2010թ. «Լավագույն մարզչի» որոշման քվեարկության սկիզբը: Քվեարկության իրավունքը տրվելու է`

1. ՀՖՖ գործկոմի անդամներին
2. 2010թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին
3. 2010թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին
4. 2010թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին
5. 2010թ. Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին և տեսուչներին
6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին


Ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել իրենց ակումբի թեկնածուի համար:

Հայաստանի 2010թ. «Լավագույն ֆուտբոլիստի» և «Լավագույն մարզչի» որոշման քվեարկությանը կտևի մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը (ներառյալ):


ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ստանալ քվեաթերթիկները ՀՖՖ մամուլի քարտուղարությունում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel