Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.11.2010

ՀՖՖ թիվ 8 հերթական ժողով` Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

2010 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ԻԱՄ թիվ 8 հերթական ժողովը: Ժողովի օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`

1. Ընդհանուր ժողովի իրավազորության հաստատում:

2. Հաշվիչ հանձնաժողովի և քարտուղարության ընտրություն:

3. Օրակարգի հաստատում:

4. ՀՖՖ ԻԱՄ-ի կազմից «Աջափնյակ» ՄՖԱ ՀԿ-ի հեռացման մասին Գործադիր կոմիտեի 12.11.2010թ. հ12 նիստի որոշման հաստատում:

5. Նախորդ ընդհանուր ժողովի արձանագրության հաստատում:

6. ՀՖՖ նախագահի հաշվետվություն:

7. Ֆինանսական հաշվետվություն և հաշվեկշռի հաստատում:

8. 2011թ. բյուջեի հաստատում:

9. Աուդիտորական ընկերության զեկույցի հաստատում:

10. Նոր խմբագրությամբ ՀՖՖ կանոնադրության հաստատում:

11. Ժողովի գումարման ժամկետի փոփոխություն եւ համապատասխանաբար Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետի մեկանգամյա փոփոխության հարցի քննարկում և հաստատում:

12. ՀՖՖ նախագահի ընտրություն:

13. Գործադիր կոմիտեի անդամների քանակի որոշում և ընտրություն:

14. Վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրություն:

15. «Էրեբունի-Դիլիջան» ՄԱ հասարակական կազմակերպության և «ԱՐՆԱՐ» բարեգործական հիմնադրամի`ՀՖՖ ԻԱՄ-ի կազմում անդամագրվելու վերաբերյալ ՀՖՖ գործկոմի 27.02.09թ. հ3 և 15.11.10թ. հ12 նիստերի որոշումների հաստատում:

16. Այլ հարցեր`

ՀՖՖ նախագահի բացման խոսքից հետո, ամբիոնին մոտեցավ ժողովին հրավիրված ՈՒԵՖԱ-ի Գործոկոմի անդամ, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը, ով, ողջունելով ժողովի մասնակիցներին, մասնավորապես նշեց հայկական ֆուտբոլի վերելքի փաստը և հույս հայտնեց որ Հայաստանի ազգային ընտրանին կմասնակցի Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնությանը:
Ընդհանուր ժողովի իրավազորության, օրակարգի և նախորդ ընդհանուր ժողովի արձանագրության հաստատումից, հաշվիչ հանձնաժողովի և քարտուղարության ընտրությունից հետո, հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում ամբողջական ելույթը կարող եք ներբեռնել այստեղ:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ով ներկայացրեց 01.11.2008թ. – 01.11.2010թ. ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունն ու հաշվեկշիռը:

Ֆինանսական հաշվետվության ու հաշվեկշռի, ինչպես նաև 2011թ. բյուջեի հաստատումից հետո, ժողովի պատվիրակներին ներկայացվեց ՀՖՖ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, ինչպես նաև ժողովի փոփոխության և Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետների մեկանգամյա փոփոխության հարցերը, որոնք նույնպես հաստատվեցին պատվիրակների կողմից:

Այնուհետև տեղի ունեցավ ժողովի ամենակարևոր իրադարձությունը` ՀՖՖ նախագահի ընտրությունը: Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավար վերընտրևվեց գործող ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով կշարունակի զբաղեցնել այս պաշտոնը ևս 4,5 տարի:

Ընտրությունից հետո տեղի ունեցան կադրային փոփոխություններ Գործադիր կոմիտեի կազմում: Դադարեցվեցին Գործադիր կոմիտեի անդամներ Գորիկ Հակոբյանի, Միքայել Զաքարյանի, Ռուբեն Սինոյանի և Վահրամ Առաքելյանի լիազորությունները: Գործադիր կոմիտեի քանակի և ընտրության քվեարկության արդյունքում Գործադիր կոմիտեն հաստատվեց հետևյալ կազմով`

1. Ավետիսյան Սուքիաս
2. Գրիգորյան Թովմաս
3. Դալլաքյան Վիկտոր
4. Դումանյան Դերենիկ
5. Իսրայելյան Սարգիս
6. Հայրապետյան Ռուբեն
7. Հասրաթյան Լևոն
8. Հարությունյան Կարեն
9. Ղազարյան Կառլոս
10. Ղազարյան Էդուարդ
11. Մանուկյան Աշոտ
12. Մարգարյան Էդիկ
13. Մարգարյան Տարոն
14. Մինասյան Արմեն
15. Մնացականյան Արտակ
16. Սահակյան Արման
17. Վարյան Հովհաննես

Ժողովի վերջում կատարվեց վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընրությունը, ինչպես նաև «Էրեբունի-Դիլիջան» ՄԱ հասարակական կազմակերպությանը և «ԱՐՆԱՐ» բարեգործական հիմնադրամը անդամագրվեցին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կազմում:

Ժողովը եզրափակեցին ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամ, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը:

Անկախ աուդիտորի եզրակացությունը

Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի հատուկ ՀՖՖ-ի համար

 

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel