Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.11.2010

Ռուբեն Հայրապետյան. «Շեշտը դրվելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած ժողովի ավարտից հետո տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որը համառոտ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

Գալիք 4,5 տարվա ընթացքում հիմնական ուշադրությունը լինելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ինչը միջազգային ասպարեզում հաջողություններ ունենալու ամենակարևոր գործոնն է: Հիմնական շեշտը դրվելու է մարզերում ֆուտբոլի զարգացմանը, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն ծրագիր է իրականացնելու Գյումրիում և Լոռիի մարզում դաշտեր կառուցելու նպատակով: Շիրակի մարզում կառուցվելու է 6 խաղադաշտ. 5-ը բնական, 1-ը արհեստական խոտածոծկով, իսկ Լոռիում 4 խաղադաշտ` 1-ը արհեստական խոտածածկով:
«Մեկ շաբաթ առաջ ես եղա Կապանում և ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Մաքսիմ Հակոբյանին ֆուտբոլային ենթակառուցվաքները բարելավելու կապակցությամբ», - ընդգծեց պ-ն Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի գերատեսչության ղեկավարը անդրադարձավ գալիք մրցաշրջանի մեկնարկին, հայտարարելով, որ ելնելով ազգային հավաքականի շահերից և ի լավագույնս Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կսկսվի աննախադեպ շուտ` մարտի 1-ին: Բացի այդ, պլանավորված է անցկացնել 2-3 ընկերական հանդիպում, որոնցից 2-ում մրցակիցները գրեթե որոշված են:

Խոսելով անցած մրցաշրջանում մրցավարության հետ կապված հարցերին, պ-ն Հայրապետյանը հայտարարեց, որ մրցավարական բաժնի նախկին պետը արդեն պատժվել է և նոր մրցավարական կադրերի հետ կաշխատի մրցավարական նոր բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:

«Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար այժմ դիտարկվում է երկու թեկնածություն, որոնց անունները դեռ չէի ցանկանա հրապարակել, որպեսզի հնարավորություն ունենանք մանևերելու բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերվում է երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմիգ Սերիցլևին, ապա ես գնահատում եմ նրա աշխատանքը` բավարար, իսկ ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում` գերազանց», - ավելացրեց ՀՖՖ նախագահը:

Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի հատուկ ՀՖՖ-ի համար

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel