Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.01.2011

ՀՖՖ-ն մեկնարկում է 2011 թվականի մարզչական “Ա” արտոնագրի դասընթացը

2011 թվականի փետրվարի 5-ից ՀՖՖ-ն կմեկնարկի ՈՒԵՖԱ/ՀՖՖ-ի Մարզչական “Ա” արտոնագրի հերթական դասընթացը: Դասընթացի տևողությունը կլինի 11 ամիս և կավարտվի 2011 թվականի դեկտեմբերին:

Մարզչական դասընթացին մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 20-ը ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնել դասընթացի մասնակցության դիմում, անձնագրի պատճենը և մեկ 3*4 չափսի լուսանկար:

Հիշեցնում ենք, որ 2011 թվականի մրցաշրջանից Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների գլխավոր մարզիչները, ինչպես նաև մարզչի օգնականներն ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարները պարտավոր են ունենալ “Ա” արտոնագիր, իսկ ակումբի մյուս մարզիչները` առնվազն “Բ” արտոնագիր: Բացի այդ, միայն ու միայն ակումբի շահերից է բխում առավել որակյալ մարզիչների առկայությունը:

“Ա” արտոնագրի դասընթացին մասնակցելու գլխավոր նախապայման է հանդիսանում մարզչական “Բ” արտոնագրի առկայությունը և առնվազն մեկ տարվա աշխատանքային պրակտիկան ՀՀ Բարձրագույն խմբի ակումբներից մեկում:

Դասընթացի բովանդակությունն ու մանրամասն ծրագիրը կներկայացվի հաջորդիվ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel