Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.03.2011

2013թ. Եվրոպայի կանանց առաջնություն. Ֆարերյան կղ.-Հայաստան 0:1

Մարտի 3-ին Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց 2013թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Մեր թիմի առաջին մրցակիցն էր Ֆարերյան կղզիների ընտրանին: 8-րդ րոպեին Գայանե Կոստանյանին հաջողվեց խփել հանդիպման միակ գոլը և հաղթանակ պարգևել մեր հավաքականին:
Նույն 1:0 հաշվով Մալթայի հավաքականը առավելության հասավ Վրաստանի թիմի նկատմամբ:

ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂ.-ՀԱՅԱՍՏԱՆ 0:1 (0:1)
Տա Կալի, "Սենտենարի" մարզադաշտ
Մրցավար`
Սյոկե դե Յոնգ (Հոլանդիա)
Գոլը` Գայանե Կոստանյան, 8

ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂ.` Ռանդի Վարդում, Ֆրիդրուն Դանիելսեն, Բարա Սկալե, Ռագնա Պատավարի, Մալեն Ջոզեֆսեն, Ռանվա Անդրեասեն, Օլգա Կրիստինա Հանսեն, Հեյդի Սևդալ, Անսի Սևդալ (Մոնա Բրեկման, 67), Սիգրիդ Յակոբսեն (Ռակուլ Մագնուսեն, 87), Պաուլա Միկելսեն:

Պահեստայիններ` Բյարտա Յոհանսեն, Անյա Մարիա Վեյհե, Սոլիա Էյդիսգարդ, Ռակուլ Յոհանեսեն, Մարգիտ Մագնուսդոտիր:

Գլխավոր մարզիչ` Ալվուր Հանսեն

ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինե Ալեքսանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզատյան, Գայանե Կոստանյան (Մարիամ Ստեփանյան, 37, Օլգա Օսիպյան, 90+2), Արմինե Խաչատրյան, Լիլիթ Կարապետյան, Էլեոնորա Դավթյան, Մարինե Կարապետյան:

Պահեստայիններ` Թագուհի Գրիգորյան, Հասմիկ Երեմյան, Քրիստինե Հակոբյան, Արփինե Արզումանյան, Սոնա Շահինյան:

Գլխավոր մարզիչ` Վաղարշակ Ասլանյան

Զգուշացում` Մարիամ Ստեփանյան, 53

Հեռացում` Էլեոնորա Դավթյան, 45+1

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel