Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.03.2011

2013թ. Եվրոպայի կանանց առաջնություն. Հայաստան-Վրաստան 0:0

Մալթայում շարունակվում է 2013թ. Եվրոպայի կանանց առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի ընտրանին իր երկրորդ խաղում ոչ-ոքի 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Վրաստանի թիմի հետ: Խմբում երկրորդ հանդիպումը ավարտվեց Ֆարերյան կղզիների թիմի հաղթանակով, ովքեր երկու անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը: Այսպիսով, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի կանանց հավաքականը չորս միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մարտի 8-ին մեր ընտրանին կմրցի Մալթայի հավաքականի հետ, իսկ Վրաստանի թիմը կհանդիպի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ 0:0
Տա Կալի, «Սենտենարի» մարզադաշտ
Մրցավար`
Պեռնիլա Լարսոն (Շվեդիա)

ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինե Ալեքսանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզատյան, Գայանե Կոստանյան, Օլգա Օսիպյան (Մարիամ Ստեփանյան, 62), Արմինե Խաչատրյան, Լիլիթ Կարապետյան (Արփինե Արզումանյան, 72), Մարինե Կարապետյան:

Պահեստայիններ` Թագուհի Գրիգորյան, Հասմիկ Երեմյան, Քրիստինե Հակոբյան, Սոնա Շահինյան:

Գլխավոր մարզիչ` Վաղարշակ Ասլանյան:

ՎՐԱՍՏԱՆ` Կրիստինա Շադոբա, Նինո Սուտիձե, Նինո Պասիկաշվիլի (Տամտա Մալիձե, 85), Թամար Կվելիձե, Թեոնա Տոդաձե, Տատյանա Մատվեևա (Թամրիկո Կվալիաշվիլի, 90+2), Լելա Ճիճինաձե, Խատիա Ճիկոնիա, Գուլնարա Գաբելիա, Թամարի Տատուաշվիլի, Նատիա Սխիրտլաձե:

Պահեստայիններ` Թամար Նադիրաշվիլի, Անա Պողոսյան, Մայա Մեսխիձե, Նինո Կոչմազաշվիլի, Գվանցա Դոլիձե:

Գլխավոր մարզիչ` Թեյմուրազ Սվանաձե:

Զգուշացումներ` Գայանե Կոստանյան, 27, Արմինե Խաչատրյան, 34, Լելա Ճիճինաձե, 82:

Մրցաշարային աղյուսակ
1. Հայաստան 2 1 1 0 1-0 4
2. Ֆարերյան կղ. 2 1 0 1 2-1 3
3. Մալթա 2 1 0 1 1-2 3
4. Վրաստան 2 0 0 1 0-1 1

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel