Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.03.2011

2013թ. Եվրոպայի կանանց առաջնություն. Մալթա - Հայաստան 1:1

Հայաստանի կանանց ազգային հավաքականը նվաճեց հաղթողի կոչումը Մալթայում ավարտված 2013թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Մարտի 8-ին մեր ընտրանին ոչ-ոքի` 1:1 հաշվով հանդիպումն ավարտեց Մալթայի հավաքականի հետ: 14-րդ րոպեին Ռեյչել Կուշյերին բացեց հանդիպման հաշիվը, 64-րդ րոպեին Քրիստինե Մանգասարյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը:
Մյուս հանդիպումը ավարտվեց վրացուհիների հաղթանակով` 1:0 հաշվով Ֆարերյան կղզիների ընտրանու նկատմամբ:
Հայաստանի կանանց հավաքականը դուրս եկավ 2013թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշար: Վիճակահանության արդյունքում կկազմավորվի 7 խումբ, որոնցում հանդիպումները կանցկացվեն շրջանաձև մրցակարգով: Մրցաշարը կանցկացվի 2011թ. սեպտեմբերի 17-ից 2012թ. սեպտեմբերի 19-ը:

ՄԱԼԹԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 1:1 (1:0)
Տա Կալի, «Սենտենարի» մարզադաշտ
Մրցավար`
Սյոկե դե Յոնգ (Հոլանդիա)
Գոլերը` Ռեյչել Կուշյերի, 14 – Քրիստինե Մանգասարյան, 64, 11մ

ՄԱԼԹԱ` Շերոն Կոստանտինո, Կիրստի Ֆիզի, Նատաշա Պեյս, Ռեբեկա Դ’Ագոստինո, Դորիան Տեումա, Իլենիա Կարաբոտ, Ռեյչել Կուշյերի (Օրիանա Բեդինգֆիլդ, 89), Ռեբեկա Չիրկոպ, Անտուանետ Սամուտ (Էմմա Սուրեբ, 83), Մանդի Դեբոնո, Շարլին Զամիտ (Քեթլին Սալիբա, 64):

Պահեստայիններ` Դորիան Գրեկ, Գաբրիելա Զարա, Կորիսա Վելա, Մարիա Ացոպարդի:

Գլխավոր մարզիչ` Պյեր Բրինկատ

ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինե Ալեքսանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզատյան, Գայանե Կոստանյան, Արմինե Խաչատրյան, Լիլիթ Կարապետյան, Մարիամ Ստեփանյան (Արփինե Արզումանյան, 46), Մարինե Կարապետյան:

Պահեստայիններ` Թագուհի Գրիգորյան, Հասմիկ Երեմյան, Քրիստինե Հակոբյան, Սոնա Շահինյան, Օլգա Օսիպյան:

Գլխավոր մարզիչ` Վաղարշակ Ասլանյան:

Զգուշացում` Էմմա Սուրեբ, 89:

Մրցաշարային աղյուսակ

1. Հայաստան 3 1 2 0 2-1 5
2. Մալթա 3 1 1 1 2-3 4
3. Վրաստան 3 1 1 1 1-1 4
4. Ֆարերյան կղ. 3 1 0 2 2-2 3

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel