Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.03.2011

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպական մրցաշարերի հանդիպումները

Սուրեն Բալիյանն ու Արթուր Մուրադյանը կսպասարկեն Ռեգիոնների Գավաթի խաղարկության 4-րդ խմբի հանդիպումները, որը տեղի կունենա Սլովենիայում ապրիլի 4-ից 10-ը: Մրցաշարը կանցնի «Մուրսկա Սոբոտա» (Սլովենիա), «Սաութ Իստ» (ՆՀՀ Մակեդոնիա), «Կարմիել Սաֆեդ» (Իսրայել) և «Անկարա» (Թուրքիա) թիմերի մասնակցությամբ:

Նելլի Ստեփանյանը և Լիանա Գրիգորյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության երկրորդ որակավորման փուլի 1-ին խմբի մրցաշարի հանդիպումները, որը տեղի կունենա Լեհաստանում ապրիլի 8-ից 15-ը: Եզրափակիչ փուլ դուրս գալու միակ ուղեգրի համար պայքարի մեջ կմտնեն Իսլանդիայի, Շվեդիայի, Անգլիայի և Լեհաստանի հավաքականները:

Քնարիկ Գրիգորյանը և Արաքսիա Սարիբեկյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության երկրորդ որակավորման փուլի 5-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որը տեղի կունենա Ուկրաինայում մարտի 30-ից ապրիլի 6-ը: Առաջին տեղը, ինչպես նաև, լավագույն երկրորդ տեղի համար կմրցեն Շվեյցարիայի, Չեխիայի, Շվեդիայի և Ուկրաինայի հավաքականները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel