Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.04.2011

Հայաստանի Մ-17 հավաքականը կվիճարկի «Ղազախստանի Հանրապետության Նախագահի Գավաթը»

Ապրիլի 26-30-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի «Ղազախստանի Հանրապետության Նախագահի Գավաթ» անունը կրող մրցաշարը, որը կանցակացվի մինչև 17 տարեկանների ութ երկրների հավաքականների միջև: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին, որը մրցաշարին նախապատրաստվելու նպատակավ ապրիլի 20-24-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`

Դարպասապահներ

Մարտին Գևորկյան, «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Գարեգին Մարկոսյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Համլետ Ասոյան, «Փյունիկ»
Ռոբերտ Դարբինյան, «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան, «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Արման Ղազարյան, «Բանանց»
Վահան Ադլոյան, «Բանանց»
Ռաֆայել Հակոբյան, «ԱԶ Ալկմաար», Հոլանդիա

Կիսապաշտպաններ

Սիփան Դավթյան, «Բանանց»
Վիուլեն Այվազյան, «Փյունիկ»
Սարգիս Շահինյան, «Միկա»
Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ» , Ռուսաստան
Դավիթ Ասատրյան, «Բանանց»
Նորայր Տիգրանյան, «Զենիթ», Ռուսաստան
Տիգրան Մակարյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Արամայիս Քյոսայան, «Բանանց»
Վարդան Բակալյան, «Փյունիկ»
Էդգար Արուտյունյան, «Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան

Մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով` ութ թիմ բաժանվել են երկու խմբի և կանցկացեն հանդիպումները մեկ շրջանով: Այնուհետև, խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը կվիճարկեն հաղթողի կոչումը, 2-րդ տեղերը` կպայքարեն 3-րդ տեղի համար, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերը գրավելու համար:

Ներկայացնում ենք խմբերի կազմերը և մրցաշարի խաղացանկը`

1-ին խումբ

Հայաստան
Վրաստան
Ուկրաինա
Թուրքիա

2-րդ խումբ

Ղազախստան
Ադրբեջան
Իրան
Ուզբեկստան

1-ին մրցափուլ (26.04.11) խաղերը Երևանի ժամանակով

Ուկրաինա-Թուրքիա 11:00
Վրաստան-Հայաստան 13:00
Ադրբեջան-Իրան 15:00
Ղազախստան-Ուզբեկստան 20:00

2-րդ մրցափուլ (27.04.11)

Թուրքիա-Վրաստան 13:00
Ուկրաինա-Հայաստան 15:00
Իրան-Ուզբեկստան 17:00
Ադրբեջան-Ղազախստան 20:00

3-րդ մրցափուլ (29.04.11)

Վրաստան-Ուկրաինա 13:00
Հայաստան-Թուրքիա 15:00
Ուզբեկստան-Ադրբեջան 17:00
Ղազախստան-Իրան 20:00

30.04.11

7-8 տեղերի համար 11:00
5-6 տեղերի համար 14:00
3-4 տեղերի համար 17:00
Եզրափակիչ 20:00

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel