Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.04.2011

ՀՖՖ գրասենյակում կայացավ հավաստագրային սեմինար Բարձրագույն խմբի ակումբների մամուլի քարտուղարների համար

Ապրիլի 21-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ հավաստագրային սեմինար ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների մամուլի քարտուղարների համար, որը կազմակերպվել էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի եւ “A.M. Media Production” ընկերության համատեղ ուժերով: Սեմինարը վարում էր “A.M. Media Production” ընկերության տնօրեն Արայիկ Մանուկյանը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին եւ քննարկման առարկա դարձան ակումբների եւ դրանց մամուլի քարտուղարների գործունեությանը վերաբերվող բազմաթիվ կողմեր, ինչպիսիք են մեդիա հաղորդագրություններ, ֆան-շարժում, “հասարակություն - ակումբ” հարաբերություններ, սոցիալական մեդիա, պաշտոնական կայք եւ այլն:
Ակումբների ներկայացուցիչների արձագանքն անցկացված սեմինարին ավելի քան դրական էր եւ արտահայտվեց միասնական ցանկություն` նման հանդիպումներն անցկացնել ոչ միայն հավաստագրման, այլ նաեւ փորձի փոխանակման, մեդիա նորություններին ծանոթանալու եւ այլնի համար:
Սեմինարի վերջում ՀՖՖ 1-ին փոխնախագահ/Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մասնակիցներին շնորհեց հավաստագրեր:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel