Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.04.2011

Տեղի ունեցան ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստերը

Ս/թ ապրիլի 15-ին և 22-ին կայացան Մրցավարական Կոմիտեի նիստերը:
ՄԿ-ն քննարկեց հետևյալ հարցերը.

1. Ս/թ ապրիլի 9-ին կայացած ԲԽ-ի առաջնության “Արարատ”-“Գանձասար” խաղը սպասարկող մրցավար Արման Վարդանյանը խաղի տեսուչ Կարեն Նալբանդյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:
2. Ս/թ ապրիլի 11-ին կայացած ԱԽ-ի առաջնության “Փյունիկ-3”-“Շիրակ-2” խաղը սպասարկող մրցավար Էրիկ Գալստյանը խաղի տեսուչ Վլադիմիր Շառոյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:
3. Ս/թ ապրիլի 20-ին կայացած ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ “Բանանց”-“Միկա” պատասխան խաղը սպասարկող մրցավար Ա. Ամիրխանյանը խաղի տեսուչ Գևորգ Հովհաննիսյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:

Հիմք ընդունելով տեսուչների զեկուցագրերը, Մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի 9 կետի համաձայն, ՄԿ-ն որոշեց.

Մրցավարներ Ա. Վարդանյանին և Ա. Ամիրխանյանին որակազրկել մրցավարությունից Բարձրագույն խմբում և Գավաթի խաղարկությունում երեքական մրցափուլով:

Մրցավար Է. Գալստյանին որակազրկել մրցավարությունից Առաջին և ավելի բարձր խմբերում երեք մրցափուլով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel