Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.04.2011

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտություն կրեց Վրաստանի ընտրանուց

Ապրիլի 26-ին մեկնարկեց «Ղազախստանի Նախագահի Գավաթի» խաղարկությունը, որն անցկացվում է մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին անցկացրեց իր առաջին հանդիպումը մրցաշարում: Վրաստանի թիմի հետ հանդիպումը ավարտվեց մեր թիմի պարտությամբ` 3:5 հաշվով:
4-րդ րոպեին մեր տղաները բացեցին հաշիվը շնորհիվ Վարդան Բակալյանի դիպուկ հարվածի: Այնուհետև վրաց ֆուտբոլիստները հինգ անգամ գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը` 22-րդ, 32-րդ, 46-րդ, 52-րդ և 55-րդ րոպեներին: Մեր թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը: Աչքի ընկան Էդգար Արուտյունյանը 61-րդ և Համլետ Ասոյանը 75-րոպեներին:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանգրվանել է մրցաշարի 1-ին խմբում, որտեղ ընդգրկված են նաև Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները: Այս թիմերի միջև կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ ուկրաինացիների:
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի ապրիլի 27-ին Ուկրաինայի ընտրանու հետ:

Մրցաշարային աղյուսակ
1. Վրաստան 1 1 0 0 5-3 3
2. Ուկրաինա 1 1 0 0 2-1 3
3. Թուրքիա 1 0 0 1 1-2 0
4. Հայաստան 1 0 0 1 3-5 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel