Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.04.2011

Մեկնարկում է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը

Այսօր ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը ազդարարեցին «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլի մեկնարկը:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի սկզբին և անցնում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 420 միջնակարգ դպրոցների 1999-2001 թվականին ծնված տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից:

«Բազմաթիվ անգամ ասել եմ, որ ֆուտբոլի ապագան կապված է մանկապատենական առաջնությունների, բակային ֆուտբոլի զարգացումից, որը կբերի նրան, որ մենք կունենանք բարձրակարգ ֆուտբոլ:
Բոլորս գիտենք, որ հանրապետությունում շատ են արտասահմանյան և տեղական ընկերությունները, որոնք ունենք նման հնարավորությունները, սակայն Կոկա կոլան է, որ անընդհատ աջակցում է մանկապատանեկան ֆուտբոլին: Շատ կուզենայի, որ այլ ընկերություններ նույնպես նման նախաձեռնություններով հանդես գային: Դրա համար շնորհակալություն եմ հայտնում Կոկա Կոլա ընկերությանը» - ասաց Ռուբեն Հայրապետյանը:

«Կոկա-Կոլա համակարքը ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպին, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի դպրոցական մրցաշարերին Կոկա-Կոլա համակարգը աջակցում է ավելի քան 100 երկրներում: Մենք վստահ ենք, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով դեպի առողջ հասարակություն կայուն և երկարժամկետ զարգացման նախապայմանն է», - ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: «2011 թվականին Կոկա-Կոլա ըմպելիքը դառնում է 125 տարեկան, իսկ Կոկա-Կոլա ըմպելիքի արտադրությունը Հայաստանում՝ 15 տարեկան: Մենք հպարտ ենք, մեր համար հոբելյանական այս տարում ևս շարունակել մեր աջակցությունը երեխաների ֆիզիկական զարգացմանը», - հավելեց Գագիկ Դանիելյանը:

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ-ի առաջնային խնդիրներից մեկն է: ՀՖՖ-ն ունի մի շարք ծրագրեր, որոնք զարգացնում են սերը դեպի առողջ ապրելակերպը եվ, հատկապես դեպի ֆուտբոլը: Կոկա-Կոլա-ն հույս է հայտնում, որ ՀՖՖ-ի հետ երկարաժամկետ համագործակցության արդյունքում Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլը ամուր հիմքերի վրա կկանգնի, որը կնպաստի հայկական ֆուտբոլի վերածննդին:

Հաղթող թիմերին Կոկա-Կոլա-ն եվ ՀՖՖ-ն կարժանացնեն բազմաթիվ նվերների` մարզահագուստների, ֆուտբոլի գնդակների, եվ որ ամենակարեվորն է` 2011թ. ֆուտբոլի Գավաթին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel